Որտեղ դնել տոնածառը 2025 թվականին, որպեսզի Նոր տարին հաջողություն բերի Արսեն Զախարյանը նորից վնասվածք է ստացել Իվանիշվիլին մտադիր է հրաժարվել պատգամավորական մանդատից Ադրբեջանը հայտնվել է բավականին ոչ նախանձելի կարգավիճակում. փորձագետ Մենք գործնականում կորցրել ենք մեր հայրենիքը․ Սաակաշվիլի Հայաստանը վատթարացրել է դիրքն ինտերնետի արագության համաշխարհային վարկանիշում Հայաստանում Ռուսաստանի դեսպանն այցելել է Հայ-ռուսական համալսարան Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնից Հոլանդի նոր պայմանագրում հատուկ կետ կներառվի Երևանում և 9 մարզերում լույս չի լինելու Զախարովան արձագանքել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարի հայտարարությանը Հովիկ Աղազարյանն իր մեջ ինքնապաշտպանվելու ուժ է գտել. Հակոբ Ասլանյան (տեսանյութ) 

Սկանդալային բացահայտումների մեկնարկը. ե՞րբ կհրապարակվի Դուշանբեի վերեկալում արված ձայնագրությունը

Վերլուծական

Պատերազմի ավարտից հետո նախկին և ներկա մի շարք պաշտոնյաներ արել են հայտարարություններ, որոնք իրենց մեջ հանցագործության մասին հաղորդումներ են պարունակել: Եվ չնայած այդ հանգամանքին, չնայած գրեթե ամեն օր հնչող նորանոր սկանդալային բացահայտումներին՝ պատկան մարմինների կողմից չի ձերբակալվել գեթ մեկ բարձրաստիճան պաշտոնյա: 

Դիցուք՝ Ազատության հրապարակում նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով միացել էր Արցախի հանձնման դեմ ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքի մասնակիցներին, հայտարարել էր, որ ստացել է ապօրինի հրամաններ, սակայն դրանք չի կատարել: Արդյո՞ք դա է եղել իր հրաժարականի պահանջը` Օսիպյանը չպատասխանեց: Օսիպյանը նաև հայտարարեց, որ վարչապետի խորհրդական նշանակվելուց հետո աշխատանքի չի գնացել, մեկ օր անց հրաժարական է ներկայացրել: 

Նոյեմբերի 8-ին պաշտոնանկ արված ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԱԾ գնդապետ Միքայել Համբարձումյանը նոյեմբերի 12-ին գրառում է արել ֆեյսբուքյան էջում, որտեղ նշում է․ «Դիմելով Ձեզ, պարոն վարչապետ, ուզում եմ կրկնել այն, ինչ արդեն մեկ անգամ ուղիղ ասել եմ 27.10.2020թ. Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված. թույլ և ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում»: Արդյո՞ք սա հաղորդում է հանցագործության մասին, թե՞ ոչ: 

ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը Համբարձումյանի հարցազրույցից մեկ օր հետո նշել է, որ եթե ուժային բլոկի բոլոր նախկին ղեկավարները խոսում են ստացած ապօրինի հրամանների մասին՝ ինքը չէր կարող բացառություն լինել: 

Դրանից հետո բավական ուշագրավ ուղերձով հանդես եկավ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը: Նա, մասնավորապես, հայտնեց, որ պատերազմի չորրորդ օրն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ռազմաքաղաքական ղեկավարությանն է ներկայացրել մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը՝ նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում՝ այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն։ Ավելին՝ ԱԽ՝ դեռևս հունիսին կայացած նիստի ժամանակ, Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր, որ ստեղծված պայմաններում պետք է անել հնարավորը, որպեսզի, եթե նույնիսկ պատերազմը չկանխվի, ապա հնարավորություն ստեղծվի պատերազմն արագ կանգնեցնել՝ «հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը»։ Փաստորեն, ստեղծված բարդ իրավիճակն էր պատճառը, որ դեռևս հուլիս-օգոստոս ամիսներին զինված ուժերի ԳՇ-ի կողմից շրջանառության մեջ դրվեց աշխարհազորայինի ստեղծման հարցը, ինչը, չնայած սկզբնական շրջանում ակտիվ քննարկվեց, սակայն այնուհետև իշխանությունների կողմից մղվեց երրորդական պլան և մինչև պատերազմ այդպես էլ չընդունվեց։ Փաստացի, ԳՇ պետի զեկույցը ոչ այլ ինչ է, քան հանցավոր անգործունեության մասին հաղորդում: Սակայն, չգիտես ինչու, այս հայտարարությունները դեռևս քննության չեն առնվել: 

Գեներալ-գնդապետ, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի գնահատականները ևս պետք է լուրջ քննության առարկա դառնան: Եթե ստացվող տվյալների համակցությունը կբերի նրան, որ Նիկոլ Փաշինյանի արարքների մեջ կհայտնաբերվեն հանցագործության տարրեր, հանցակազմ, ապա ԱԱԾ-ն, դատախազությունը, քնրական մարմիները պարտավոր են իրականացնել համապատասխան միջոցառումներ եւ պատժի ենթարկել Նիկոլ Փաշինյանին: 

«Ադեկվատ» միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանը հայտարարել էր, որ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը արգելել է զենք մատակարարել Արցախ: Բացի այդ՝ հենց Արթուր Դանիելյանն էր հայտարարում, որ հայկական ուժերը Իսկանդերով հարվածել են Շուշիին: Այս հայտարարությունը ևս պետք է քննության առարկա դառնա: Մի բան, ինչի ցանկություն այսօր կարծես թե իշխանության մոտ չի երևում: Ավելին, ակնհայտ է, որ փորձ է արվում հասարակությունից թաքցնել, թե ով է գլխավորել Շուշիի օպերացիան, ով է տվել Շուշին հանձնելու հրամանը: 

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանը հայտարարել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն իր նշանակած անձնագրային բաժանմունքի պետերի միջոցով հայկական անձնագրեր է բաժանել ազգությամբ ադրբեջանցիների, ինչպես նաև հայտնել էր, թե 2018թ.-ին ՀՀ-ում իրականացված հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները թուրքերից և ադրբեջանցիներից 48 միլիոն դոլար են ստացել: Այս հայտարարություններից հետո էլ Արգիշտի Քյարամյանը շարունակում է մնալ ազատության մեջ, վերը նշված հանգամանքները պարզելու համար որևէ հետաքննություն չի սկսվել:

Օրեր առաջ ասուլիս էր տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանը, ով, մասնավորապես, հայտարարել էր, որ պատերազմից ամիսներ առաջ Արցախի պաշտպանական շրջանների հրամանատարները փոխարինվում էին անփորձ զինվորականներով: Արդեն պատերազմի ժամանակ Ապրիլյան պատերազմի հաղթողները մեկուսացվեցին ռազմական գործողություններից: Այս հայտարարության հետքերով ևս իրավապահները գնալ չեն ցանկացել:

Երեկ համացանցում տարածվեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Ռուսլան Իսրայելյանի ձայնագրությունը, որտեղ Հարությունյանը հայտարարում էր, որ շուրջ 10 օր օգնություն է խնդրել Երևանից, սակայն ապարդյուն: Հասկանալի է, որ նման սլիվները հաճախ նպատակ են հետապնդում մաքրել դրանցում ֆիգուրանտ անձանց, սակայն, եթե կա նման ինֆորմացիա՝ ԱԱԾ-ն պարտավոր է առնվազն հետաքննություն սկսել և պարզել՝ ինչո՞ւ Հայաստանից օգնություն չի տրամադրվել Արցախին: 

Սրանք պատերազմից հետո իշխանությունների հասցեին հնչեցրած հանցագործության մասին հաղորդումների միայն մի մասն են, սակայն ակնհայտ է, որ պետք է իրավապահների կողմից անմիջապես ֆիքսվեին և այս բոլոր հայտարարությունների մասով անցկացվեր քննություն, ինչը, մինչ այս պահը, կարծես թե, չի արվում: Դա իր հերթին ստիպում է հանրությանը անել հետևություններ, որոնք բնավ չեն խոսում գործող իշխանությունների և իրավապահ համակարգի անաչառության օգտին: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ բացահայտումները շարունակվելու են, և մի պահի իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի համար անչափ բարդ է լինելու չնկատելու տալ դրանք կամ հերքել: Հետաքրքիր է, թե երբ հանրության առաջ կդրվեն Դուշանբեի վերելակում արված ձայնագրությունը և արդյո՞ք դրանից հետո էլ Փաշինյանը չի տեսնի իր հրաժարականի հիմքերը, իսկ իրավապահ համակարգը կհասկանա, որ ծառայում է ՀՀ օրենքին և ոչ թե մեկ անձի… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Որտեղ դնել տոնածառը 2025 թվականին, որպեսզի Նոր տարին հաջողություն բերի Արսեն Զախարյանը նորից վնասվածք է ստացել Իվանիշվիլին մտադիր է հրաժարվել պատգամավորական մանդատիցՄեդվեդևն Ուկրաինայի ԶՈւ–ի կողմից հեռահար հրթիռների կիրառումն անվանել է «կարմիր գծերի հատում»Ադրբեջանը հայտնվել է բավականին ոչ նախանձելի կարգավիճակում. փորձագետ Մենք գործնականում կորցրել ենք մեր հայրենիքը․ ՍաակաշվիլիՀայաստանը վատթարացրել է դիրքն ինտերնետի արագության համաշխարհային վարկանիշումՀայաստանում Ռուսաստանի դեսպանն այցելել է Հայ-ռուսական համալսարան Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնից Հոլանդի նոր պայմանագրում հատուկ կետ կներառվի Երևանում և 9 մարզերում լույս չի լինելու Զախարովան արձագանքել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարի հայտարարությանըՀովիկ Աղազարյանն իր մեջ ինքնապաշտպանվելու ուժ է գտել. Հակոբ Ասլանյան (տեսանյութ) Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր նախկին կնոջ նշանածի նախկին ընկերուհու հետ Ադրբեջանին քաղաքական հակահարված տալու ամենահարմար պահն է․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ)Վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հանցագործության հանցակից է. Բագրատ ՍրբազանԵրկակի ստանդարտներով շարժվելն անընդունելի է․ Գևորգ ՍտեփանյանԱլիևը զանգահարել է ԹրամփինԼարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնիում տղամարդը սպառնում էր մարտական նռնակ պայթեցնել․ shamshyan.comԲայդենն ու Մակրոնը 36 ժամվա ընթացքում կհայտարարեն «Հեզբոլլահի» և Իսրայելի միջև հրադադարի մասինԵվս մեկ Superjet վթարային վայրէջք է կատարել Կրասնոյարսկում Եթե ճիշտ կազմով հանդես գայինք՝ գրեթե չէին հնչի ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Ռուսաստանի և Իրանի հիմները․ Դավիթ Սանասարյան22 մլն դրամ՝ տոնածառերի տեղադրման և ապամոնտաժման համար (տեսանյութ) Թուրքիան կաջակցի Պաղեստինին մինչև Գազայի հակամարտության ավարտըԿոտայքում «Նիվա»-ն հարվածել է կովին և հայտնվել ձորում, կա մեկ տուժած Մոսկվայից Շարժա թռչող Air Arabia-ի օդանավը վայրէջք է կատարել Բաքվում Հայաստանի Հանրապետությունը կդառնա Թուրքիայի վիլայեթ․ հարցում (տեսանյութ)Իսրայելն ու Լիբանանը 36 ժամից կարող են հայտարարել հրադադարի մասին․ ԶԼՄՈւժգին երկրաշարժ՝ ԹուրքիայումԼարսը փակ է Շակիրան իր երկրպագուներից մեկին կնվիրի իր մանուշակագույն «Lamborghini»-ն «Ստատուս քվո»-ն հյուրընկալել է քաղ. գիտ. դոկտոր Հայկ Մարտիրոսյանին (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են Վիկտորյա Բեքհեմը խոստովանել է, որ միայն խորոված ձուկ և շոգեխաշած բանջարեղեն է ուտումԱննա Հակոբյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի (տեսանյութ)Այս տարի մեր քաղաքացիները Սևանա լճից կամովին են դուրս բերում իրենց որսագործիքները. նախարարՄիգրանտների վերաբերյալ նոր օրինագիծ է ներկայացվել ՌԴ ՊետդումաԻնչից է սկսվել Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում տեղի ունեցած ծեծկռտուքը․ պատճառը հայտնի է (տեսանյութ)Լեհաստանի նախագահը հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի հետԱրագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև Ինքնաթիռում 73-ամյա ուղևորը թռիչքի ժամանակ ոտնձգություններ է կատարել չորս կնոջ նկատմամբՀայաստանը միշտ էլ եղել է, իսկ որտե՞ղ էր Ադրբեջանը (տեսանյութ)Ծեծկռտուք՝ Սերբիայի խորհրդարանում (տեսանյութ)Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ․ ինչ են քննարկելՔիմ Քարդաշյանը ծաղրի է ենթարկվել համացանցում վատ ֆոտոշոփի համար (լուսանկարներ)Շնորհավորում եմ Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ. ՄիրզոյանԵվրոպայում ռեկորդային շոգեր ենՀրդեհ Կոթի գյուղում Կարեն Անդրեասյանը ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ ՀՀ դատավորների միությունԱդրբեջանում ռազմական փորձագետ է ձերբակալվել՝ ադրբեջանական դիրքերը նկարահանելու համար
Ամենադիտված