Շենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է
ԻրավունքԼՈՒՐԵՐ.com-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:
Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ հիվանդանոցում մահացել է հեղինակություն համարվող Համբարձում (Համբիկ) Առաքելյանը, ով կարճ ժամանավոր էր ժամանել և մշտական բնակություն չուներ Հայաստանում:
Մեզ հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը տեղեկացրեց, որ այս պահին քննիչներն աշխատում են դեպքի վայրում և կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Թարմացում
ՀԺ-ի տեղեկություններով, միջադեպի ժամանակ վիրավորվածը Շենգավիթում գործող «Մաքս» սուպերմարկետի սեփականատերն է։
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի զենքերից կրակված պարկուճներ, այդ թվում՝ ավտոմատի, «Մակարով» և թմբուկավոր տեսակի ատրճանակների, դանակներ և արնանման հետքեր: