Գլխացավեր և հոգնածություն․ վաղը սպասվու՞մ է մագնիսական փոթորիկ Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 42 րոպե Հայաստանը պահպանում է իր դիրքը անձնագրերի համաշխարհային վարկանիշում «Ավանդույթների վերակենսավորման տարի». Արամ Ա Վեհափառ Հայրապետը կընթերցի 2025 թվականի հայրապետական հռչակագիրը Սերբիայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտն անվճար է դարձել Լեհ քաղաքական գործիչը Փաշինյանին հիշեցնում է լուծել հայ գերեվարվածների ազատ արձակման հարցը «ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների կրճատման հետևանքով ՀՀ գործարարների մեծ մասը կսնանկանա»․ Դանիելյան Կեսօրից սկսած ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության դիմաց «պոստեր» էր տեղակայել և մեզ հետևում էր. Արսեն Բաբայան «Արծվի թևերից» մինչև Չայնիի ոլորաններ երթևեկությունը դարձել է դանդաղընթաց, ուժեղացված ծառայություն է Մենք գիտենք, թե ինչի հանգեցրեց այս հռետորաբանությունը. շվեդ պատգամավորն՝ Ալիևի հայտարարության մասին Անցած տարի առանց էլեկտրոնային դեղատոմսի համապատասխան դեղերի բաց թողնման մոտ 40 հազար դեպք է արձանագրվել Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան 

Ոստիկանությունը բռնության է ենթարկել Սասնա ծուռ Սեդրակ Նազարյանին. «Սասնա ծռեր»

Իրավունք

Ոստիկանությունը բռնության է ենթարկել Սասնա Ծուռ Սեդրակ Նազարյանին: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Ս.թ. հունվարի 7-ին մեր շարժման անդամ Սեդրակ Նազարյանն ընկերոջ հետ միասին ավտոմեքենայով (ավտոմեքենան վարել է ընկերը) հասել է Հաղթանակ զբոսայգու հատվածում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության մոտ, որտեղ ավտոմեքենան խափանվել է։ Իմանալով ավտոմեքենայի տեխնիկական թերության մասին, դեսպանության տարածքը հսկող ԱԱԾ աշխատակցին խնդրել է թույլատրել մուտք գործելու կից ավտոկայանատեղի, որպեսզի առանց անցուդարձին խանգարելու կարգի կգցեն շարժիչը եւ հեռանան։

ԱԱԾ ծառայողն այդ պարզ մարդկային խնդրանքին պատասխանել է վիրավորանքով, որից առաջացել է վիճաբանություն։ Այնուհետեւ նշված ծառայողը քաշքշել է Սեդրակ Նազարյանին, ապա ոստիկանության կարգախումբ է կանչել։

Սեդրակ Նազարյանը ֆիզիկապես չի դիմադրել եւ սպասել է ոստիկանության կարգախմբին։

Ոստիկանության կարգախումբը, որ բաղկացած է եղել ՊՊԾ գնդի ծառայողներից, անգամ փորձ չի արել իրավիճակը հասկանալու համար։ Ոստիկաններն իրենց հրահանգներին ենթարկվող Սեդրակ Նազարյանին ձեռնաշղթա են հագցրել եւ անհարկի կոպտությամբ քաշքշելով ու հարվածներ հասցնելով, բառացիորեն նետել են ավտոմեքենայի հատակին եւ այդ վիճակում տարել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ քաղաքացիական հագուստով մեկ ուրիշ ոստիկան հարվածել է Սեդրակ Նազարյանի դեմքին։ Այնուհետեւ մյուս ոստիկանները հարձակվել են ձեռնաշղթայված Սեդրակ Նազարյանի վրա եւ ձեռքերով ու ոտքերով հարվածել են նրան՝ պատճառելով ֆիզիկանան ցավ եւ վնասվածքներ։

Այս ամենն ուղեկցվել է Սեդրակ Նազարյանի նկատմամբ չարության ու վրիժառության ակնհայտ դրսեւորումներով՝ խոսքի եւ վիրավորանքների միջոցով։ Ոստիկաններն իրենց ենիչերիական վարքագիծը պատճառաբանել են այն հանգամանքով, որ Սեդրակ Նազարյանը «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ է եղել եւ մասնակցել է ՊՊԾ գնդի ազատագրմանը։

Կատարվածի մասին համապատասխան իրավապահ մարմիններն իրազեկված են, Սեդրակ Նազարյանը նաեւ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, սակայն մինչ այս պահը մեզ հայտնի չէ քրեական գործի հարուցման, առավել եւս՝ մեղադրանքներ առաջադրելու մասին։

Տեղի ունեցածը, որն ըստ էության Սերժ Սարգսյանի օրոք դատարանի նկուղում Արայիկ Խանդոյանի եւ Սասնա Ծռերի մյուս անդամների նկատմամբ բռնության կրկնությունն է՝ դատախազության եւ ՀՔԾ-ի նույնպիսի կողմնակալ ու հանցակից վարքագծով (այս դեպքի քննությունը մինչ օրս շոշափելի ընթացք չի ստացել, իսկ մեղավորները հանգիստ պաշտոնավարում են), ակնհայտորեն վկայում է այն մասին, որ իրավապահ մարմինները մնում են որպես ենիչերիական կառույցներ եւ շարունակում են վրեժխնդիր լինել իրենց մասնակցությամբ զավթված պետությունն ազատագրելու փորձ կատարած ապստամբներից։

Ցավով արձանագրում ենք, որ հատկապես իրավապահ եւ դատական բաղադրիչի մասով իշխանությունը վիժեցրել է զավթված պետությունն ազատագրելու գործը, ինչը ստեղծում է պետությունն ամբողջությամբ վերազավթելու, պարզ ասած՝ ռեւանշի ռեալ պայմաններ եւ նախադրյալներ։

Անժխտելի է, որ իրավապահները չեն ընդունել հեղափոխության առաջնորդի սիրո եւ հանդուրժողականության ուղերձները, իսկ իրենց նկատմամբ նրա անվերապահ վստահության մասին հավաստիացումներն օգտագործում են ատելության ու վրեժխնդրության նպատակներով։

Սեդրակ Նազարյանի, ինչպես նաեւ նախկինում Արայիկ Խանդոյանի եւ մյուսների նկատմամբ բռնության մասով գործող իշխանությունից պահանջում ենք սանձել իրավապահ համակարգի ենիչերիական դրսեւորումները, ազատվել այդպիսի վարք դրսեւորած ծառայողներից եւ քրեական պատասխանատվության ենթարկել նրանց»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գլխացավեր և հոգնածություն․ վաղը սպասվու՞մ է մագնիսական փոթորիկ Ինչպես բարձրացնել սեռական բավարարվածությունը Մենք՝ որպես կին ու ամուսին, իրար չհասկացանք. Անահիտ Սիմոնյան Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 42 րոպեՀայկական եկեղեցին Սպահանի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից է․ Իրանի դեսպանատուն Չինաստանում պատժել են բասկետբոլիստին՝ ընկերուհուն ճամպրուկի մեջ հյուրանոց տանելու համար (լուսանկար)Հայաստանը պահպանում է իր դիրքը անձնագրերի համաշխարհային վարկանիշում «Ավանդույթների վերակենսավորման տարի». Արամ Ա Վեհափառ Հայրապետը կընթերցի 2025 թվականի հայրապետական հռչակագիրը Սերբիայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտն անվճար է դարձել Լեհ քաղաքական գործիչը Փաշինյանին հիշեցնում է լուծել հայ գերեվարվածների ազատ արձակման հարցը «ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների կրճատման հետևանքով ՀՀ գործարարների մեծ մասը կսնանկանա»․ Դանիելյան Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենյա Դոբրովոլսկայան Կեսօրից սկսած ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության դիմաց «պոստեր» էր տեղակայել և մեզ հետևում էր. Արսեն Բաբայան «Արծվի թևերից» մինչև Չայնիի ոլորաններ երթևեկությունը դարձել է դանդաղընթաց, ուժեղացված ծառայություն էՄենք գիտենք, թե ինչի հանգեցրեց այս հռետորաբանությունը. շվեդ պատգամավորն՝ Ալիևի հայտարարության մասինՄասնագետը հայտնել է՝ մեկ ծխախոտը կյանքից քանի րոպե է խլումԱնցած տարի առանց էլեկտրոնային դեղատոմսի համապատասխան դեղերի բաց թողնման մոտ 40 հազար դեպք է արձանագրվելՊակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի ԱդրբեջանՉեխիան աջակցություն է հայտնել ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության մարմինների համագործակցությանը Իրանն աջակցում է տարածաշրջանային խնդիրների լուծման միջազգային նախաձեռնություններին․ Արաղչի Տարածաշրջանում չկա ավելի ֆաշիստական պետություն, քան Ադրբեջանը․ ադրբեջանցի լրագրող ՄՔԴ նախկին դատախազը կորցրել է տունը Կալիֆորնիայում հրդեհի հետևանքով Ջուդ Լոուն նոր ֆիլմում կմարմնավորի Վլադիմիր Պուտինին Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան Եվրոպական խորհրդի նախագահը ցանկանում է ամրապնդել համագործակցությունն Ադրբեջանի հետ Բժիշկը գնահատել է նոր մետապնևմովիրուսից մահացության հավանականությունը58-ամյա Վենսան Կասելը չորրորդ անգամ հայր է դարձելԻրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքըՀիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան Իսրայելը ՀԱՄԱՍ-ի «ամբողջական ոչնչացման» ծրագիր կմշակիՊեսկովի նախկին կինը բիկինիով լուսանկար է հրապարակելՇիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտ բեռնատար և մարդատար ավտոմեքենաների բախման հետևանքով կա 5 տուժածՄադրիդի պատմությունը՝ անցյալի հերոսությունից դեպի ներկայիս փառք (տեսանյութ) Դատարանը մեղավոր է ճանաչել Թրամփին Սթորմի Դենիելսի գործովՄեծ Բրիտանիայի վարչապետն առաջիկա շաբաթներին կայցելի Ուկրաինա. BloombergՔրեական ոստիկանություն է տեղափոխվել Վանեցյանին սպասարկող Range-ը Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն 4-րդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ․ Բաբայան (տեսանյութ) Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ․ ՓաշինյանZaha Hadid Architects-ը նոր թանգարան է պատրաստում Տեսլայի համար (լուսանկարներ)«Ստատուս Քվո». Ադրբեջանը եթե հասկանա, որ կարող է մարսել, կհարձակվի Հայաստանի վրա․ Արմինե Մարգարյան (տեսանյութ)ԱՄՆ–ում հաստատել են ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցները՝ Նեթանյահուին ձերբակալելու հրամանի պատճառովՄոսկվայում 19-ամյա երիտասարդը մահացել է 11 ատամի բուժումից հետոՏԿԵ նախարարը Քաղավիացիայի կոմիտեում աշխատանքային խորհրդակցություն անցկացրելՀայաստանը մեծապես կարևորում է եղբայրական Լիբանանի հետ բազմադարյա բարեկամության զարգացումը. Նախագահը շնորհավորել է Աունին «Ինձ համար մի անհանգստացեք». Եվա Բաղդասարյանը՝ Կալիֆորնիայում մոլեգնող հրդեհների մասին Հանրապետությունում գործող հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում ինվերսիոն շերտ է առաջացել Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները. ՀՖՖ Ալեք Բոլդուինը դատի է տվել դատախազներին հետապնդման և քաղաքացիական իրավունքների խախտման համարԱրցախից հետո մի տեսակ անտարբեր եմ աշխարհում կատարվող արհավիրքների նկատմամբ․ Գայա Արզումանյան ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հետ կապված հարյուրավոր նավերի նկատմամբ
Ամենադիտված