Ով է Ռուսաստան տեղափոխվող հայ ֆուտբոլիստը Օնլայն «կոնֆերանս հավաքներ», «օրենքով գողեր»․ ինչով է զբաղվել տնային կալանքում գտնվող վանաձորցին Դիլիջանում բախվել են «Ֆորդն»-ն ու «Լադա»-ն․ կան վիրավորներ Այս կենդանակերպի նշանները կարող են փոխել աշխատանքը սեպտեմբերին ՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության 2026թ-ի Փաշինյանը չի խաբում․ չգնայի՛ք, չընտրեի՛ք իրեն․ Զոհրաբյան (տեսանյութ) Փաշինյան-Պուտին հանդիպում․ ի՞նչ է քննարկվելու. Էրդողանի կոշտ ուղերձը․ տարածաշրջանը գին է վճարում (տեսանյութ) ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն ազատվել է տնային կալանքից. «Հրապարակ» Պապանձվել եմ… էլ դիմանալու չի․ Նիկոլայ Եղիազարյանը՝ Հովհաննես Գրիգորյանի մահվան մասին (Լուսանկարներ) Երևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակ Ուֆայից մեկնած և Կայսերիում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռը ուղևորներին հասցրել է Անթալիա Այսօր իմ աշխատանքային վերջին օրն է փոխնախարարի պաշտոնում․ Արթուր Մարտիրոսյան 

«Եվրոտեսիլյան» կրքերը թեժանում են

Հայկական Մամուլ

Այս օրերին մեր իրականության մեջ թերեւս ամենահուզող հարցը մայիսի 15-ին Հայոց բանակի Նոյեմբերյանի զորամասում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանությունն է, տեղի ունեցած հերթական ողբերգությունը, որին զոհ է գնացել երիտասարդ, ես կասեի' մատաղ, կյանքի դառն ու քաղցրը չճաշակած պատանյակ: Կորուստը մեծ է ու, ցավոք, անդառնալի: Հավանաբար սա էն գինն է, որ վճարում ենք կրակե գնդակի տակ քարե գնդակի վրա մեր թոռների տեղն ապահովելու համար, ինչպես որ վճարել են մեզանից առաջ ու վճարելու են մեզանից հետո... Սգում ենք բոլորս, սգում ազգովին: Աշխարհի հնագույն ու ամենահարուստ հայերենում այսպիսի դեպքերի համար, ցավ ու մորմոքի այս աստիճանի համար նույնիսկ մխիթարող խոսքեր չկան, մի կերպ գտնված բառերն էլ դժվարությամբ են արտաբերվում: Կսկիծն ու անզորությունը, միախառնված երկինք պարզած որդեկորույս մոր ձեռքերին ու աղեխառը ճիչ-բողոքին, դարձել են ընդամենը մեկ հարց' ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր կատարվածի համար: Հարց, որն արդեն քանի տարի է օդում կախված, հարց, որ շատ անգամներ այդպես էլ չի ստացել իր սպառիչ պատասխանը: Հարց, որի պատասխանը գիտենք բոլորս, սակայն մի տեսակ վախենում կամ դժվարանում ենք բարձրաձայնել, խոստովանել:

Մեղավոր ենք բոլորս' առանց սեռի ու տարիքի, առանց մասնագիտության ու զբաղմունքի տարբերության, մեղավոր է մեր մեղքերի մեջ թաղված մեղավոր հասարակությունը: Ինչո՞ւ: Փորձեմ բացատրել.

երբ առաջին անգամ երեխային բակ ենք ուղարկում, հայրը, հորեղբայրը, քեռին, կամ գոնե չափից ավելի սրտացավ հարեւանը, անպայման կասի' եթե որեւէ մեկը բան ասի, քարը կվերցնես, կտաս գլխին,

երբ մանկապարտեզ պիտի հաճախի, անպատճառ կգտնվի մեկը հարազատ-բարեկամներից, որը կասի' բան ասող լինիՙ խփիր գլուխը ջարդիր, չվախենաս,

երբ դպրոցական է դառնում, սեպտեմբերյան հուզիչ մաղթանք-շնորհավորանքների հետ անպայման հարազատներից մեկը տալիս է առաջին դասը' հանկարծ չլինի մեկը, որից վախենաս, թող քեզանից մյուսները վախենան,

երբ ձեւավորված պատանի է, ու արդեն առաջին մազիկներն են նշմարվում կզակին, հյուր եկած մտերիմ բարեկամներից «լավ» անցյալի տեր մեկը կխրատի' եթե իմանամՙ վախեցել ես մեկից կամ որեւէ հարցում զիջել, էլ չեմ ասումՙ ծեծվել, մի հատ էլ ես եմ ծեծելու, մեր ցեղում ծեծվողներ չեն եղել ու չպիտի լինեն: Ապա բազմանշանակ նայելով մնացածին ու ընդգրկուն հայացքով չափելով սեղանի կանանց հատվածը, ավելացնում, թե ինչեր են արել իրենք ջահել ժամանակ:

Մտեք մանկապարտեզ, ակնդետ նայեք եւ անմիջապես պարզ կերեւա, թե ինչպես է դաստիարակչուհին ավելի ուշադիր, ավելի հոգատար վերաբերվում մերօրյա «հզորների» ժառանգներին: Իսկ դպրոցներում ավելի ակնհայտ է այդ անհավասարությունը դրսեւորվում: Միեւնույն արարքի համար խիստ պարսավում, երբեմն էլ դպրոցից հեռացնում են մի աշակերտի, իսկ մյուսին' նույն արարքի համար, ներողամտաբար ժպտում' ապահովելով վերջինիս թողտվության ու անպատժելիության պաշարով, որովհետեւ վերջերս նրա հայրը մեծ ներդրում կատարեց դպրոցի վերանորոգման գործում կամ, ասենք, բարեխոսեց, որ տնօրենի տղային աշխատանքի վերցնեն:

Ի՞նչ են քարոզում, ինչպիսի արժեքներ են ներարկում մատաղ սերնդին մերօրյա քարոզչամիջոցները: Խնդրեմ, դիտեք հայկական բոլոր հեռուստածրագրերը, հատկապես սերիալներն ու ցուցադրվող մյուս ֆիլմերը: Կարող եմ շատ օրինակներ թվարկել, սակայն կբավարարվեմ մեկով' «Հարազատ թշնամիներ» սերիալում ոստիկանության գեներալի թոռ, ոստիկանության գործող գնդապետի որդին ատրճանակը ձեռքին օրը ցերեկով մարդկանց է գնդակահարում եւ ամեն անգամ էլ անպատիժ մնում: Էս ի՞նչ եք քարոզում, պարոնայք, էս ուր հասանք: Դրանց ընդհանուր ու ամփոփիչ գնահատականն իր մեկ, սակայն բնորոշ ու խիստ տարողունակ հարց-մեկնաբանությամբ վերջերս տվեց ուսանողներիցս մեկը.

- Մեր կյանքում իրո՞ք այսքան շատ են հանցագործներն ու թալանչիները, իսկապե՞ս մեր կյանքը զոռբաներն ու թալանչիներն են տնօրինում:

Ես հանկարծակիի եկա: Ասե՞լ ամեն ինչ, ներկայացնել, որ այո, թեեւ ոչ այդքան, սակայն իրական կյանքում քիչ չեն նրանք, ովքեր արտոնյալ են, ովքեր իրենց իրադրության լիակատար տեր ու տնօրեն են զգում: Չասացի: Խնայեցի նրան, խնայեցի ինձ, խնայեցի մեր բոլոր զոհվածների հիշատակը: Չէ՞ որ նրանք զոռբա լինելու, կյանքի բարիքներից հեշտ ու առանց որեւէ բան անելու օգտվելու համար չկռվեցին ու արյուն թափեցին, հաճախ էլ' զոհվեցին:

Խնդրեմ, այցելեք մեծ միջոցառում եւ անմիջապես ականատես կլինեք հզորների, զոռբաների արտոնյալ լինելուն: Էլ չեմ ասում այն արատավոր իրականության մասին, որ լավ սովորող, խելացի շատ երեխաներ իրենց ողջ կյանքն անցկացնում են նորմալ աշխատանք փնտրելով, իսկ նրանց հետ միայն երբեմն-երբեմն դասի ներկայացող կիսագրագետ մեկը դեռ չավարտած' յուղոտ գործի տեր է դառնում: Էլ չեմ ասում ողջ կյանքը կոպեկներ հաշվելով ապրող մտավորականի խոսքի հիմնազուրկ, անհամոզիչ լինելու մասին, ամոթից կարմրող, սակայն ստիպված իր պարտականությունների մեջ մտնող, գիտելիքներն անհատական պարապմունքի ձեւով մատուցող դասախոսի ու ուսուցչի մասին, էլ չեմ ասում տոնավաճառում առեւտրով զբաղվող ու դրանով երեխայի ուսման վարձը վճարող դոցենտի մասին, էլ չեմ ասում...

Ներսումս դեռ երկար, շատ երկար կգրվի այս նյութը, ինչպես գրվել ու դեռ շարունակում է գրվել 1999 թ. բանակում զոհված վաղամեռիկ զարմիկիս մասին: Քուրա է, մխում է' ամեն նոր զոհվածի հետ փոթորկվելով ցավախեղդ է անում: Փորփրեցի համացանցը, հիմնականում ցավ ու մորմոք կա բոլոր արտահայտվողների տողերում: Դիտեցի նաեւ տեսագրությունները, նրանցում խտացված, շիկացած բողոք կա, բողոքում են որդեկորույս ծնողները, համագյուղացիները, բոլորը: Տպավորությունն այնպիսին է, որ կարծես հանրությունը ձերբազատվում է պատրանքներից եւ ստանում իր ներսը սթափ հայացքով նայելու հնարավորություն: Բայց նաեւ վտանգավոր իրավիճակ է հանրությունը իրեն զգում է անսպասելի որբացածի, լքվածի, զենքերը կորցրած ու շրջափակման մեջ հայտնված զորաջոկատի հոգեվիճակում: Նման իրավիճակում անցանկալի ամեն դրսեւորում հնարավոր է ինքնախեղումից մինչեւ վերջնական անձնատուր լինելը, տարաչափ բունտից մինչեւ վրիժառություն:

Ես էլ զիվոր որդի ունեմ, մեկն էլ զինվորացու է: Մեծ ու անչափ խոր ցավ եմ ապրում, ես էլ եմ շատ ուզում, որ բոլոր մեղավորները պատժվեն: Սակայն գիտակցում եմ նաեւ, որ աշխարհի յուրաքանչյուր բանակ մեր օրերում սթրեսների գործարան է... զինվորն անցնում է բանակի դարբնոցով, որը նրան դարձնում է հնազանդ, հրամանի կատարող: Բանակը պատանու հոգին քանդում է ու հավաքում նորից, ցավոք, միշտ չէ, որ հավաքում է ինչպես հարկն է... Գաղտնիք չէ նաեւ' զինվորին սովորեցնում են նաեւ մարդ սպանել, բայց թշնամուն, հայրենիքն ու սրբությունները ոտնակոխ անել փորձողին եւ ոչ թե յուրայինին, ում հետ հաց ես կիսել հազար անգամներ: Գրում է «Ազգը»:

Բնությունը բավարար հոգեբանական պատնեշներ է դրել, իսկ մարդիկ' հազար ու մի օրենքներ հնարել, որ իրար չկոտորենք-չուտենք տեղի-անտեղի: Բանակում եւս այդ օրենքները թեեւ մի քիչ յուրովի, սակայն գործում են, որոնց երաշխավորն ու հսկողը սպան պիտի լինի: Զիվորը պետության տնօրինությանն է հանձնված, ուստի էստեղ պետությունն է պատասխանատու նրա կյանքի համար ու դժբախտ պատահարներն էլ, համապատասխանաբար, պիտի ավելի քիչ լինեն, քան քաղաքացիական կյանքում: Հավանաբար այդպես պիտի լիներ, բայց բանակը ազնվազարմ օրիորդների դպրոց չէ, այլ պատանու հոգեբանությունն ու կամքը մամլող-կոփող մեքենա, ու միշտ չէ, որ հրամանատարներն ունեն էն պատրաստությունն ու պարտքի զգացումը, որ զինվորին դաստիարակելով հանդերձ չթույլատրեն, որ խեղվի նրա մարմինն ու հոգին, քանզի դեռեւս քիչ չեն այն սպաները, որոնք իրենք ունեն հղկվելու կարիք:

Խաղաղություն Ձեր հոգուն, մեր սիրելի վաղամեռիկ տղաներ: Գոնե հիմա, այ իմ ժողովուրդ, այս անգամ եկեք սթափվենք, չէ՞ որ մենք շատ ենք կորցրել-կծկվել, այլեւս դրա իրավունքը չունենք: Եկեք հասկանանք, ըմբռնենք վերջապես, որ մեղքի բաժին ունենք բոլորս, որ կորուստն էլ է բոլորինս...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ով է Ռուսաստան տեղափոխվող հայ ֆուտբոլիստը Օնլայն «կոնֆերանս հավաքներ», «օրենքով գողեր»․ ինչով է զբաղվել տնային կալանքում գտնվող վանաձորցին Լեհաստանում հայտնաբերվել է «վամպիրի» եզակի գերեզման՝ մանգաղով և կողպեքովԴիլիջանում բախվել են «Ֆորդն»-ն ու «Լադա»-ն․ կան վիրավորներ Եվրահանձնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցում դիմել է գործընկերներինԱյս կենդանակերպի նշանները կարող են փոխել աշխատանքը սեպտեմբերին ՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության 2026թ-ի Փաշինյանը չի խաբում․ չգնայի՛ք, չընտրեի՛ք իրեն․ Զոհրաբյան (տեսանյութ) Զախարովան արձագանքել է Լեհաստանին Օլիմպիական խաղերից հնարավոր հեռացնելու մասին տեղեկություններինՓաշինյան-Պուտին հանդիպում․ ի՞նչ է քննարկվելու. Էրդողանի կոշտ ուղերձը․ տարածաշրջանը գին է վճարում (տեսանյութ) ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն ազատվել է տնային կալանքից. «Հրապարակ» Պապանձվել եմ… էլ դիմանալու չի․ Նիկոլայ Եղիազարյանը՝ Հովհաննես Գրիգորյանի մահվան մասին (Լուսանկարներ) Երևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՈւֆայից մեկնած և Կայսերիում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռը ուղևորներին հասցրել է Անթալիա Ռուսաստանում արձագանքել են Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի վերաբերյալ Տուսկի հայտարարությանըՊուտինը շնորհակալություն է հայտնել Ռահմոնին Տաջիկստանում ռուսաց լեզվին աջակցելու համարԱյսօր իմ աշխատանքային վերջին օրն է փոխնախարարի պաշտոնում․ Արթուր Մարտիրոսյան 25-ամյա բնակիչը տնային կալանքի տակ գտնվելիս զբաղվել է հանցավոր գործունեությամբ․ ինչ է բացահայտվել Գագիկ Խաչատրյանը ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի և խոշտանգմшն. փաստաբանական խումբ (տեսանյութ)Նոր մեկնարկ՝ մեծ նպատակներով Գիտելիքի օրը՝ Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում (լուսանկարներ) Մադուրոն կփորձի հասնել ԱՄՆ-ում իր դեմ քրեական գործի կարճմանըՈւկրաինացիներին կոչ են արել սննդի և ջրի պաշար կուտակել Փորձագետը մեկնաբանել է Զելենսկու՝ սեպտեմբերին հնարավոր «մեծ փոփոխությունների» մասին հայտարարությունըՈսկու գինը առաջին անգամ օգոստոսի 19-ից ի վեր իջել է 4,4 հազար դոլարից ցածր Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին․ «Ռուսական երկաթուղիները» հակադարձում է Փաշինյանին (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Սթարմերը կլքի խորհրդարանըԲիշքեկում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումըԵՄ-ն մերժել է Զելենսկու խնդրանքըԳիտնականները վերքերի մաքրման համար «լազերային փոշեկուլ» են ստեղծելԱՄՆ դեմոկրատ սոցիալիստները փորձում են ստանալ սևամորթ ընտրողների աջակցությունըԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու և «BMW»-ով դիմել փախուստի․ կան վիրավորներԱՄՆ պաշտոնյաները COSCO-ին մեղադրել են Պեկինի համար հետախուզական տվյալներ հավաքելու մեջԳերմանիայի ԱԳ նախարարը դիմել է ՌուսաստանինՆորվեգիայի նոր թագավոր Հոկոն VIII-ը հոր մահից հետո երդում է տվել խորհրդարանումՀՀ–ում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆՀնդկաստանն առանձնահատուկ նշանակություն ունի ՀՀ արտաքին քաղաքականության գործունեության մեջ․ նախագահԱնկարան և Թբիլիսին ընդլայնում են ոստիկանական համագործակցությունըՄոսկվայից արձագանքել են Երևանի՝ երկաթուղու վերաբերյալ առաջարկին Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգաԱԳՆ-ն վերանվանվել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունԱյսօրվանից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերովԵրկաթուղային գծերը խաղերի, զբոսանքի և ժամանցի վայր չեն. ՀԿԵ-ն հայտարարություն է տարածելՍուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանըՀնարավոր չէ ինքնիշխանություն ունենալ՝ ապրելով կոնֆլիկտի պայմաններում․ Փաշինյանի ուղերձը ԲիշքեկիցԱրաղչի․ ԱՄՆ-ը պետք է վերադառնա ստանձնած պարտավորություններին՝ պատերազմը ավարտելու համարԹրամփի՝ Ռուսաստանին G20-ում լիարժեք մասնակցության վերադարձնելու որոշումը դժգոհություն է առաջացրել ԵվրոպայումԳերմանական ռազմարդյունաբերական ընկերության հիմնադիրը հայտարարել է, որ Գերմանիան և Ռուսաստանը «պատերազմի մեջ են»»Փաշինյան․ «Հնարավոր չէ անկախություն և ինքնիշխանություն ունենալ՝ ապրելով կոնֆլիկտի պայմաններում»Պուտինն ու Իրանի նախագահը հանդիպել են ԲիշքեկումՀարալդ V-ի հիշատակը կմնա որպես Նորվեգիային նվիրվածության և պետական ծառայության խորհրդանիշ․ Փաշինյան
Ամենադիտված