Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգա
Սպորտ
Երևանի «Փյունիկը» և Տոլյատիի «Ակրոնը» համաձայնության են եկել 21-ամյա կենտրոնական կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանի տրանսֆերի շուրջ։
Ռուսական ակումբը ֆուտբոլիստի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Հովհաննիսյանն արդեն միացել է նոր թիմին։
Կառլեն Հովհաննիսյանը «Փյունիկի» սան է։ Ակումբի գլխավոր թիմում նա անցկացրել է 38 հանդիպում՝ հեղինակելով 2 գոլ և 1 գոլային փոխանցում։ Նա ունի նաև եվրագավաթային փորձ՝ Կոնֆերենցիաների լիգայում անցկացրած 5 խաղով։
Վարձավճարով հանդես գալով ԲԿՄԱ-ում՝ կիսապաշտպանը մասնակցել է 53 հանդիպման, խփել 4 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Հովհաննիսյանն արդեն անցկացրել է 3 հանդիպում։
«Ակրոնի» ներկայացուցիչները նշել են, որ հայ ֆուտբոլիստը թիմին միանալու համար ընտրվել է նրա արագաշարժության, տեխնիկական պատրաստվածության և դաշտի կենտրոնում խաղը կառավարելու ունակության շնորհիվ։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը