Թրամփի՝ Ռուսաստանին G20-ում լիարժեք մասնակցության վերադարձնելու որոշումը դժգոհություն է առաջացրել Եվրոպայում
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը՝ Ռուսաստանին վերադարձնել G20-ի աշխատանքներին լիարժեք մասնակցության, դժգոհություն է առաջացրել եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչների շրջանում։ Այս մասին գրում է Politico-ն։
Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնի քայլը նոր լարվածություն է առաջացրել ԱՄՆ-ի և նրա եվրոպական դաշնակիցների միջև, որոնք ձգտում են շարունակել Ռուսաստանի միջազգային մեկուսացման քաղաքականությունը։ Մասնավորապես, G20-ի ֆինանսների նախարարների հանդիպմանը ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի մասնակցությունը բողոք է առաջացրել եվրոպացի պաշտոնյաների շրջանում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Սիլուանովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող ակնկալել տնտեսական սահմանափակումների մեղմացում կամ այլ հարցերի շուրջ պայմանավորվածություններ մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը