ԱՄՆ դեմոկրատ սոցիալիստները փորձում են ստանալ սևամորթ ընտրողների աջակցությունը
ԱՄՆ
ԱՄՆ-ում Դեմոկրատ սոցիալիստների (DSA) աջակցությունը վայելող թեկնածուները փրայմերիզներում մի շարք հաջողություններից հետո նոր մարտահրավերի առաջ են կանգնել՝ նոյեմբերյան ընտրություններից առաջ ստանալ սևամորթ ընտրողների աջակցությունը։ Այս մասին գրում է Reuters-ը։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ սևամորթ ընտրողների մի մասի համար առաջնային են բնակարանների և բուժսպասարկման մատչելիությունը, սննդի ու առօրյա ծախսերի աճը, մինչդեռ գաղափարական հարցերը, այդ թվում՝ Գազայի հատվածում իրավիճակը կամ ոստիկանության ֆինանսավորման կրճատման կոչերը, կարող են երկրորդական լինել։ DSA-ի ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ իրենց քաղաքական գործունեության կենտրոնում հենց տնտեսական խնդիրներն են՝ բնակարանային ծախսերը, սննդի գները և աշխատավարձերը։
Reuters-ը նշում է, որ հատկապես Միչիգանում սևամորթ ընտրողների ձայները կարող են կարևոր նշանակություն ունենալ Սենատի համար պայքարում։ Միաժամանակ նկատվում է նաև սերնդային տարբերություն․ տարեց սևամորթ ընտրողները հիմնականում ավելի չափավոր դիրքորոշումներ ունեն, մինչդեռ դեմոկրատ սոցիալիստներին հաջողվել է ավելի մեծ աջակցություն ձեռք բերել երիտասարդների շրջանում։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը