Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արել Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի 

«Բրաբիոն ծաղիկ որոնողը». Մուշեղ Գալշոյանը` Խաչիկ Դաշտենցի մասին

Գիտություն և Մշակույթ

Սկիզբը` «Հեղինակի վերջին «նամակը» ընթերցողներին հասավ մահից հետո` հեռագրի պես»:

«Ռանչպարների կանչում» Դաշտենցը նաև հմուտ աշխարհագրագետ է և քաղաքագիր, նաև բուսաբան։

Եթե այս գիշերին հաջորդող արշալույսը այն արշալույսն է, որ ես պետք է պնդեմ իմ գոտին և բացեմ Դաշտենցի ինձ ուղղած «նամակն» nւ կարդամ. «Կարմիր ծառ, ո՞ւր ես, եկա», ես պետք է հասնեմ Մշո դաշտ, Մուշ քաղաքը չմտած թեքվեմ դեպի արևմուտք. գնամ Արածանիի արևմտյան ափով՝ դեպի Աջմանուկ ու Քարձոր գյուղերը և, Աջմանուկը աջ թողած, կտրեմ դեպի Արածանի գնացող գետակը, Քարձոր չհասած պիտի լսեմ ջրվեժի ձայն, և դա Գուռգուռա կոչվող շրվեժի ձայնն է, և, ջրվեժի ձայնը ականջիս, Քարձորի տակով պիտի հասնեմ Խորոնք, եթե չեմ հիշում, կբացեմ Դաշտենցի «նամակը». Խորոնքը պատմահայր Մովսես Խորենացու ծննդավայրն է, իսկ Խորոնքից վերև Խոզմա լեռն է և լեռան ստորոտին՝ Կարմիր ծառը։ Եթե ասեն, թե այդ գյուղը Կարմիր ծառը չէ, այլ Ղզլաղաճը, ես չեմ շփոթվի. Դաշտենցն ինձ արդեն զգուշացրել է՝ օտարները գյուղի անունը փոխել են, պարզապես՝ թարգմանել, Ղզլաղաճը նույն Կարմիր ծառն է, ու կա։ Ահա՝ աջ կոդմում անտառն է, կաղամախենու, լուսանի, բոդախի ծառերը. բայց անտառում իշխողը կարմրատերև նորքենին է։

Ահա այդպես Դաշտենցը մեզ է ժառանգում հայրենի եզերքի կենդանի քարտեզը. բնակատեղիները՝ միմյանց հարևանությամբ, կապվող ճանապարհներով ու կածաններով, լեռներն ու լեռնաշարուկները՝ իրենց բերդերով, եկեղեցիներով ու մատուռներով, անվանակիր աղբյուրներով, անվանակիր ու նշանավոր քարերով, բուսական ու կենդանական աշխարհով, կիրճերն ու ձորերը՝ իրենց գետերով, անվանակիր քարանձավներով, անվանակիր ընկուզենիներով, հարթավայրերը՝ շրջակա լեռներով և գետերը՝ իրենց անվանակիր կամուրջներով... Եվ այս ամենը բաբախուն, հունցված սիրո ու կարոտի շնչով։


Բայց բոլորից առաջ և ամենից առավել Դաշտենցը մեզ է ժառանգում հայ ֆիդայիների հզոր կամքը, հրեղեն շունչը, մեծ ոգին, չարի դեմ ծառացած նրանց առասպելական կերպարը։

Դժոխքի պատկերը երևակայության արդյունք չէ։ Դժոխքը, իր վերակացուներով, երկրից են վերցրել ու երևակայորեն տեղափոխել ընդերք։ Անօրենները դժոխք էին դարձրել այն երկիրը, ուր գործում էին հայ ֆիդայիները։ Եվ նրանք կամոք էին հագել դժոխքի բոցերից կարված կրակե շապիկները։ — Հայրենիքի որդու աոաքելությունն էր դա։ Եվ ինչպե՞ս կարող է լինել հանգիստ և անձնական ապահով կյանք, երբ հայրենիքն ինքն է անապահով, որտեղի՞ց պետք է հայտնվի անձնական երջանկությունը, երբ հայրենիքն ինքն է ապերջանիկ, ո՞ւր կտանի անձնական փաոքի ձգտումը, երբ հայրենիքն ինքն է անփառունակ, ո՞րն է անձնական սերը, երբ սիրո օրորոց հայրենիքը դժոխքի վերակացուն է օրորում... Քարանձավն է նրանց տունը, ամենաշատը, ամենաշատը՝ գյուղեզրի մարագը կամ գոմը. խոտը կամ ձյունն է նրանց անկողինը, փոթորիկն է նրանց սպիտակեղենը, քարն է նրանց բարձը, սեփական շունչն է նրանց կրակը, զենքի հետ պսակված, ուսապարկերում՝ մի կտոր կորեկհաց կամ մի բուռ փոխինձ. ուսապարկերում՝ իրենց պատանքացուն, հպարտ ճակատները թշնամու նենգ գնդակի դեմ բաց, զօր ու գիշեր լեռներում քայլում են կրակե շապիկ հագած աստվածները:— Դաշտենցը մեզ այսպես է ներկայացնում հայրենիքի ինքնազոհ այրերին։ — Արարչություն է անանձնական կյանքը։ Այդպիսի կյանքով կարող է ապրել միայն նա, ով իր ազատությունը չի զատում հայրենիքի ազատությունից, ով իր փառքը չի բաժանում հայրենիքի փառքից, ով իր երջանկությունը չի բաժանում հայրենիքի երջանկությունից, ով իր սերը չի զատում հայրենիքի սիրուց... Ասպետություն, ազատութւուն, հերոսություն, փառք և երջանկություն է անանձնական կյանքը։ Եվ անսահման է անանձնական կյանքի սահմանը։ — Հայ ֆիդայիների օրինակով մեզ հետ այսպես է խոսում անանձնական ապրած Խաչիկ Դաշտենցը։

Կարմիր իրիցու տան երբեմնի ավետարանում գրված է եղել թե՝ ավետյաց երկրի լեռներում մի ծաղիկ է աճում՝ երջանկության Բրաբիոն ծաղիկը։ Շատերն են ելել երջանկության ծաղիկը որոնելու. էն գլխեն որոնել են, բայց ոչ մեկը չի գտել։Եվ երջանկության ծաղկի ետևից գնացողը այլևս համարվում էր ցնորքով տարված, խենթ։

Այդ «խենթը» Կարմիր իրիցու տան Արաբոն էր։ Հայոց լեռների երջանկության ծաղիկ որոնող «խենթերը» ֆիդայիներն էին։

Մի տղա, միայնակ ու ասպետ մի զինվոր՝ արյունարբու ու նենգ մի բանակի դեմ։ Յոթ զինվոր՝ յոթ բանակի դեմ։ Ամենաշատը քառասուն զինվոր՝ քառասուն հազարանոց արյունարբու ու նենգ բանակի դեմ։ («Քառսուն» թիվը հեքիաթային է, իսկ պատմությունը՝ իրական)։ Միայնակ զինվորը գիտեր, որ մի բանակի հաղթել չի կարող։ Քառասունը գիտեին, որ հաղթանակը քառսուն գազ խորը՝ քառսուն ջրաղացքարի տակ է, սակայն... որոնում էին իրենց լեռների Բրաբիոն ծաղիկը։ — Ֆիդայությունը ապրելու սկզբունք էր։ — «Ռանչպարների կանչը» «նամակով» սա է մեզ ասում Խաչիկ Դաշտենցը։ — Կհաղթես, թե կպարտվես՝ չարի դեմ չարանալը առաքելություն է, կգտնես, թե ոչ՝ հայրենիքի երջանկության ծա¬ղիկը որոնելը հայրենիքի որդու պարտքն է։

Ուխտին հավատարիմ՝ զենքին պսակված, նրանցից շատերը փաթաթվեցին իրենց պատանքացու կտավներով և, որպես Բրաբիոն ծաղկի հունդեր, թաղվեցին սարերում։ Ով մնաց՝ տեսավ հայ գողգոթան ու տեղահանվող, լլկվող, մորթվող ու այրվող ժողովրդի համար դարձավ պաշտպան բանակի խորհրդանիշ և բանակ, առաջնորդի խորհրդանիշ և առաջնորդ, կամքի խորհրդանիշ և կամք, հույսի խորհրդանիշ և հույu: Եվ ապա այդ քչերից էլի ով մնաց, մի առավոտ տեսավ, որ արդեն ավեր ու անշունչ երկրում, Մուշից վեր՝ Ծիրնկատարին ծաղկել է Բրաբիոն ծաղիկը... Դա ռուս սալդատի սվինն էր՝ բոցերով բռնկված։ Սա գեղեցիկ խոսք չէ, և ես չեմ հորինում. Դաշտենցն է հուշում այսպես արտահայտվել։ «Խոդեդանի» և «Ռանչպարների կանչի» հերոսները, որ հերոսներ չեն, այլ իրական մարդիկ, նրանք՝ ծխացող փլատակների այդ օրվա անօթևան բնակիչներն ու մոլեգին «խենթերը» այդպես ընդունեցին՝ որպես Բրաբիոն ծաղիկներ ընդունեցին շեկ սալդատների բոցավառ սվինները։ «Ցնորքով տարված» հայ «խենթերը», որ երջանկության ծաղիկն էին որոնում, ուրեմն այդ էին որոնում՝ հայոց դաժան լեռների երկինքը խաչակնքող չարխափան սվինները։ Ահա տնքացող հողը խաչակնքված է, Տավրոսի լեռներում Տավրոս անվանակիր մի որբ, նույն ինքը՝ Սև սարի հովիվ Տոնեի որդի Խաչիկը ծաղկեպսակ է գործում ռուս զինվորի գլխարկին, ասացող Թամոն նորից է բացել Դավթի ջրաղացի դուռը, ռուսական սվինների բոցերից թաք ու թուք ճրագներ են վառել Մշո դաշտում, հին ֆիդայիներից մի քանիսը փոխել են ֆիդայական հագուստը, հագել գյուղացու շորեր և խուրջինները ուսերը գցած որբեր են հավաքում քրդերի վրաններից։ Մի որբը՝ մի ոսկի։

«— Ի՞նչ ես անում, Իսրո, ի՞նչ հալի ես,— հարցրեց զորավարը։

— Որբեր հավաքենք, փաշա, շիթիլ անենք Հայաստանի համար»։

Այնքան շոշափելի է չարքերից ազատ բաղձալի Հայաստան ստեղծելու հույսը։

Եվ եվրոպացի այն ո՞ր թագավորն էր այդ լեոների պատվիրակին օրորոց նվիրել՝ օրորիր հույսդ։ Հայոց լեոները հենց այդպես՝ ավեր ու անշունչ էին պետք նրան։ Եվ աշխարհի հզոր բոլոր թագավորներին հենց այդպիսի փոքրիկ և բզկտված և անզոր մի երկիր էր պետք՝ չափելու իրենց թզերի մեծությունը։ — Ալադին Միսակի երգից հուզված քուրդ մի հովիվ հայ որբուկին անվճար հանձնեց որբատերերին, բայց ի՞նչ է քn սրտաճմլիկ երգը աշխարհի տերերի համար, ի՞նչ է քո ցավը, ի՞նչ է քո երազը, ո՞ւմ է պետք քո թույլ աջը, nր այդպես խոնարհ դնում ես քո կրծքին։ Եվ ո՞վ պետք է գտնի քո հայրենիքի Բրաբիոն ծաղիկը։ — «Ռանչպարների կանչով» երեկվա մեր տխուր պատմության և ընդհանրապես աշխարհի պատմության այս անողոք դասն է մեզ հիշեցնում Խաչիկ Դաշտենցը։

Եվ հուսախաբ Մախլուտո՞ն էր տնքում, Սև սարի որբուկ Տավրո՞սն էր մղկտում, թե՞ Դաշտենցն է ցավով գրել. «Այնպես եմ ուզում Ալադին Միսակին տեսնել. այնպես եմ ուզում, որ նա երգի...

Երգիր, Միսակ, երգիր։ Երգիր էն երգը, որ այնպես սրտալի էիր երգում։

Եu հոգնած եմ, Միսակ։ Սմբատաբերդը փուլ եկավ գլխիս, իմ Պայթող աղբյուրի նժույգները գնացին։ Այնպես եմ ուզում քn երգը լսել, էն երգը, որ գնաց. էն երգը, որ էլ չի կրկնվի։

Ես սարերն ընկած Բրաբիոն ծաղիկ էի փնտրում, Բրաբիոն ծաղկի երգը երգիր»։

Իր կյանքը անանձնական ապրած Խաչիկ Դաշտենցը երջանկության ծաղիկը որոնող այն «խենթերից» մեկն էր։ Այսօր նա յոթանասուն տարեկան է և մեզնից հեռացած։ Բայց գնալով հեռանո՞ւմ է, թե՞ մոտենում։ Ինչպես հայ ֆիդայիները դաշտադեմցի Խաչիկի կանչով նոր-նոր գալիս են դեպի մեզ, այնպես էլ ինքը՝ Խաչիկ Դաշտենցր նրանց հետ գալիս է և ամեն սերնդի հետ կորոնի իր հայրենիքի Բրաբիոն ծաղիկը։

Նյութը վերցված է Խաչիկ Դաշտենցի կայքից

Նյութը պատրաստեց Ք. Ա.-ն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արելԲաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱնցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ինչո՞ւ է վտանգավոր արագ երաժշտություն լսել մեքենա վարելիս․ նյարդաբանի պարզաբանումըԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելԼավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա ԽամոյանՊուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Ռուսաստանի 32 մարզում արտահանման պետական ծառայությունները դարձել են ամբողջությամբ առցանցՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը․ Լավրով
Ամենադիտված