Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանը
Հասարակություն
Պատրաստի խորովածը խորհուրդ չի տրվում օգտագործել, եթե այն սենյակային ջերմաստիճանում մնացել է ավելի քան երկու ժամ։ Այս մասին «Գազետա.Ru»-ին հայտնել է «Ռոսբիոտեխ» համալսարանի սննդի անվտանգության ամբիոնի ավագ դասախոս Աննա Ջաբակովան։
Մասնագետի խոսքով՝ եթե օդի ջերմաստիճանը գերազանցում է +30°C-ը, խորովածն անվտանգ է մնում մոտ մեկ ժամ։ Դրանից հետո մսի մեջ կարող են ակտիվորեն բազմանալ սննդային թունավորում առաջացնող բակտերիաները։ Ընդ որում, վտանգավոր միկրոօրգանիզմների առկայությունը միշտ չէ, որ հնարավոր է որոշել մսի հոտով կամ արտաքին տեսքով։
Սառնարանում՝ 0-ից +4°C ջերմաստիճանի պայմաններում, պատրաստի խորովածը կարելի է պահել առավելագույնը 48–72 ժամ։ Առանց սոուսների և խավարտի այն սովորաբար ավելի երկար է պահպանվում։ Իսկ հում մարինացված միսը կարելի է սառնարանում պահել մեկից երեք օր։
Եթե խորովածը նախատեսվում է պահել երեք օրից ավելի, մասնագետը խորհուրդ է տալիս այն սառեցնել։ Ջաբակովան նաև խորհուրդ չի տալիս միսը բազմիցս տաքացնել և կրկին սառեցնել, քանի որ յուրաքանչյուր նման փուլ մեծացնում է միկրոօրգանիզմների բազմացման վտանգը։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)