ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ Reuters
ԱՄՆ
ԱՄՆ վարչակազմը ձգտում է ընդլայնել հասանելիությունը Վենեսուելայի բնական պաշարներին՝ հետաքրքրվելով ոչ միայն նավթով, այլև ոսկով և ռազմավարական նշանակություն ունեցող այլ օգտակար հանածոներով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ Վաշինգտոնը դիտարկում է Վենեսուելայի հանքարդյունաբերության ոլորտում ամերիկյան մասնակցությունն ընդլայնելու տարբերակներ։ Քննարկվում է նաև կարևոր օգտակար հանածոներին վերաբերող հնարավոր նախագահական հրամանագիր։ ԱՄՆ իշխանությունները միաժամանակ հանդիպումներ են անցկացնում ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու Վենեսուելայում ներդրումներ կատարելու նրանց հետաքրքրվածությունը։
Վենեսուելան, բացի նավթի հսկայական պաշարներից, ունի նաև ոսկու, պղնձի, նիկելի, կոլտանի, ուրանի և վոլֆրամի հանքավայրեր։ Սակայն Reuters-ը նշում է, որ դրանց զգալի մասը գտնվում է դժվարամատչելի շրջաններում, բավարար չափով ուսումնասիրված չէ, իսկ առկա տվյալների մի մասը հնացած է։
Ավելի վաղ ԱՄՆ-ն ու Վենեսուելան հայտարարել էին համաձայնագրի մասին, որը նախատեսում է ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումներ և նավթի արդյունահանման զգալի ավելացում՝ 17 ռազմավարական հանքավայրերի շահագործման միջոցով։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)