«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել 

Նա միշտ մնաց Մանուկ Աբեղյանին հակառակորդ

Գիտություն և Մշակույթ

Բեղմնավոր բանասեր ու բառարանագիր, ակադեմիկոս Ստեփան Մալխասյանցը իր ապրած կյանքի 90 տարիներից 70-ը նվիրաբերել է հայագիտությանը: Գիտնականի անխոնջ գործունեությամբ ու մեծ եռանդով գրված իր բազմաթիվ հետազոտություններով, հոդվածներով, գրախոսություններով ու թարգմանություններով նա մեծապես նպաստել է հայ մշակույթի ու գիտության զարգացմանը: Իսկ նրա քառահատոր «Հայերեն բացատրական բառարանը» աննախադեպ երեւույթ է հայերենագիտության մեջ:

Ստեփան Սարգսի Մալխասյանցը ծնվել է 1857-ի հոկտեմբերի 25-ին Ախալցխա քաղաքում, դերձակի ընտանիքում: Ավարտելով տեղի ծխական դպրոցը, ուսումը շարունակել է Ախալցխայի ռուսական գավառական դպրոցում:

1874-ին խանդավառությամբ ընդունվում է Գեւորգյան նորաբաց ճեմարանը: 4 տարի սովորելուց հետո գործուղվում է Սանկտ Պետերբուրգ` բարձրագույն կրթություն ստանալու. այստեղ նա աշակերտում է Քերովբե Պատկանյանին, Մառին, Ադոնցին, Օրբելուն, Կուսիկյանին: 1889-ին ավարտում է համալսարանը` ստանալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հաջորդ տարի նա աշխատանքի է անցնում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որտեղ աշխատել է 20 տարի, (1903-1906 թվերին եղել է տեսուչ): Այստեղ նա գրում է այս դպրոցի 75-ամյա գործունեության պատմությունը, ինչպես նաեւ մի քանի դասագրքեր ու շատ հոդվածներ: Եղել է Ժողովրդական (հետագայում` Ռամկավար ազատական) կուսակցության ղեկավար դեմքերից:

1910-1914 թվականներին Մալխասյանցը Թիֆլիսի Հովնանյան օրիորդաց դպրոցի տեսուչն էր, իսկ 1914-1915 ուստարում տեսչի պաշտոնով աշխատանքի է հրավիրվում Գեւորգյան ճեմարան, սակայն 1917-ին ճեմարանը փակվելու պատճառով նորից վերադառնում է Թիֆլիս ու տեսչի պաշտոնով աշխատանքի է անցնում Գայանյան վարժարանում:

1919-ին Մալխասյանցը վերջնականապես վերադառնում է Հայաստան. մեկ տարի պաշտոնավարում է Գյումրու նորաբաց առաջին համալսարանում, սակայն բացատրական բառարան կազմելու քարտագրական աշխատանքներն ավելի են հրապուրում ապագա բառարանագրին, եւ նա լրիվ նվիրվում է այդ մեծ գործին:

1940-ին Մալխասյանցին honoris causa (առանց դիսերտացիա պաշտպանելու) շնորհվում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1943-ին նա ընտրվել է Հայաստանի նորաբաց ակադեմիայի հիմնադիր կազմի անդամ:

Ակադեմիկոս Մալխասյանցը Սուրբ Էջմիածնի Մայր աթոռի հոգեւոր խորհրդի անդամ էր, ինչպես նաեւ «Էջմիածին» ամսագրի հիմնադիր անդամ` 1944-ից:

Ստ. Մալխասյանցը իր ժամանակի թերեւս ամենաբեղուն մտավորականներից էր. դեռեւս Էջմիածնում սովորելու տարիներից մինչեւ կյանքի վերջը նա թղթակցել է ժամանակի հայկական գրեթե բոլոր թերթերին ու ամսագրերին. նրա հոդվածների ու մենագրությունների թիվն անցնում է 200-ից: Ժամանանակիցների վկայությամբ` Մալխասյանցը շատ մեղմ էր, բնավորությամբ` բարի, շատ համեստ էր ու աշխատասեր, ինչպես գրում է պրոֆեսոր Ռուբեն Զարյանը` սրբի էր նման:

Հայագիտության բնագավառում Մալխասյանցը հիմնականում չորս կարեւոր ուղղություններով է զբաղվել` բանասիրություն, լեզվաբանություն, թարգմանություն, բառարանագրություն: Սրանց զուգահեռ նա նաեւ հայտնի լրագրող էր:

Մալխասյանցը լրագրողական մկրտությունն ստացել է «Արարատ» ամսագրի 1878-ի 4-րդ եւ 5-րդ համարներում տպագրված երկու ուշագրավ հոդվածներով. առաջինում գրում է Փարիզում ցուցադրված ամերիկացի գիտնական Թոմաս Էդիսոնի պատրաստած առաջին ձայնագրիչ ապարատի, իսկ երկրորդում` Փարիզի Սենայի ափին կազմակերպված հայկական ձեռագրերի ու հնատիպ գրքերի ցուցահանդեսի մասին, երկուսին էլ մասնակից է եղել հոդվածագիրը: Այնուհետեւ, 50 տարի շարունակ, մինչեւ 1919 թիվը` «Արարատի» փակման ժամանակ, նա եղել է այդ հանդեսի ակտիվ թղթակիցը: Դրանից հետո` «Էջմիածին» հանդեսի հրատարակման հենց առաջին համարից (1944-ի հունվար), Մալխասյանցը դարձավ նրա մշտական թղթակիցն ու երկրպագուն: Նա բազմաթիվ հոդվածներով հանդես է եկել նաեւ «Մշակ», «Հանդէս ամսօրեայ», «Մարտակոչ», ԳԱ «Տեղեկագիր» եւ ուրիշ հանդեսներում ու տարբեր լրագրերում:

Պետք է հատուկ ընդգծել, որ Մալխասյանցի` մամուլում հրատարակված հոդվածները միայն տեղակատվական բնույթ չեն կրում. նրա հոդվածներն ավելի շատ տեսական եւ բանավիճային բնույթի են եւ շատ կարեւոր արժեք են ներկայացնում:

Բանասիրություն եւ թարգմանություն: Իր երկարամյա գիտական գործունեության ընթացքում անվանի բանասերը անդրադարձել է հայագիտական շատ կնճռոտ հարցերի, որոնց մի մասը արտացոլվել է նրա բազմաթիվ հոդվածներում, մի մասն էլ հրատարակվել է որպես մենագրություններ:

Դեռեւս Պետերբուրգում սովորելու տարիներին նա գիտական հասարակայնությանը ճանաչելի դարձավ իր առաջին լուրջ ուսումնասիրությամբ` Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ) «Պատմութիւն տիեզերական»-ը գիտական բնագրով ու ծանոթագրություններով հրատարակելով (1885): Սրան հաջորդեցին Ղազար Փարպեցու «Պատմութիւն հայոց», «Թուղթ առ Վահան Մամիկոնեան», ապա` Սեբեոսի եւ Ամիրդովլաթ Ամասիացու աշխատությունները` ծանոթագրություններով ու մեկնաբանություններով: Շատ արժեքավոր են նրա «Գրիգոր Լուսավորիչ», «Մաշտոցի ծագման ժամանակը», «Երբ են հայերն ընդունել քրիստոնեությունը» «Խորենացու անձը եւ գործը» եւ ուրիշ արժեքավոր աշխատություններ:

Մալխասյանցը բարձր է գնահատվում նաեւ որպես հմուտ թարգմանիչ. մեծ արժեք ունեն հայ պատմիչների երկերի նրա աշխարհաբար թարգմանություններն ու ծանոթագրություները: Նա աշխարհաբար թարգմանեց ու հազարավոր ընթերցողների սեփականությունը դարձրեց Մովսես Խորենացու եւ Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն» աշխատությունները:

Մալխասյանցը բազմաթիվ թարգմանություներ է կատարել նաեւ օտար լեզուներից ու ռուսերենից, նաեւ` ռուսերեն: Դեռեւս 80-ական թվականներից նա թարգմանում էր Վիկտոր Հյուգոյի բանաստեղծություններից, որից հետո անցավ ավելի մեծ գործերի. թարգմանեց Վ. Շեքսպիրի «Լիր արքան», «Մակբեթը», Գ. Էբերսի «Մարդ եմ» գործերը, ապա ռուսերեն թրագմանեց Սիմեոն Երեւանցի կաթողիկոսի «Ջամբռը», ինչպես նաեւ Սեբեոսի «Հայոց պատմությունը», նաեւ ուրիշ գործեր:

Լեզվաբանություն: Չնայած հայ հին մատենագրության ու բանասիրական ուսումնասիրությունների բնագավառում ունեցած մեծ վաստակին, Մալխասյանցն ավելի շատ ճանաչված է որպես հմուտ լեզվաբան: Նա անդրադարձել է հին հայերենի, հայոց լեզվի պատմության, համեմատական քերականության, ինչպես նաեւ ժամանակակից հայերենի մի քանի կնճռոտ ու բանավիճային հարցերի: Նա իր ծանրակշիռ խոսքն է ասել հայոց լեզվի ցեղակցության, հայերենի տաղաչափության եւ բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ: Նրա «Գրաբարի հոլովումը, խոնարհումը եւ նախդիրները» (Թիֆլիս, 1891 եւ 1910) եւ «Գրաբարի համաձայնությունը» (1892) գրաբարի հետագա ուսումնասիրողների համար ուղեցույց են դարձել: Ընդունելով նախալեզվի գոյությունը` Մալխասյանցը ընդունում է գրաբարից առաջ հայ բարբառների գոյության վարկածը:

Հայտնի է, որ 10-ական թվականներին բանավեճ ծավալվեց աշխարհաբարի հոլովների վերաբերյալ. բանավիճելով Մ. Աբեղյանի հետ` նա երկու հոդված գրեց` ի պաշտպանություն հայցական հոլովի («Հայցական հոլովը աշխարհաբարի մեջ» եւ «Դարձյալ հայկական հոլովը») (Նոր դպրոց, 1908 եւ 1909): Նույն թվականներին հսկայական բանավեճ էր ծավալվել նաեւ հայերենի ուղղագրության վերաբերյալ, որի պարագլուխը նույնպես Մալխասյանցն էր, որը տարբեր պարբերականներում հանդես եկավ բազմաթիվ հոդվածներով` «Մեկ հնչյունին մեկ գիր» նշանաբանով: Բանավեճը տեւեց տասը տարուց ավելի, նա միշտ մնաց Մանուկ Աբեղյանին հակառակորդ:

Բառարանագիր: Իր բազմաբնույթ ու բազմաթիվ ուսումնասիրություններում Մալխասյանցին փառք ու պատիվ բերողը, նրա ստեղծագործությունների գլուխգործոցը քառահատոր «Հայերեն բացատրական բառարանն» է, որը դարերի պատմություն ունեցող հայ հարուստ բառարանագրության մեջ նախորդը չունեցող կոթողային աշխատություն է: Բառարանը, ըստ Մալխասյանցի, ազգի քաղաքակրթության վկայությունն է: Մինչեւ իր քառահատորը կազմելը նա բառարանագրության փորձ արդեն ուներ. դեռեւս Թիֆլիսում աշխատելու տարիներին նա մասնակցում էր ռուս-հայերեն իրաբավանական առձեռն բառարանի կազմության աշխատանքներին, հեղինակակից է եղել նաեւ ռազմական, բժշկական, շինարարական, երկաթուղային, տնտեսագիտական եւ այլ մասնագիտական բառարանների կազմությանը:

Ճիշտ է, մինչեւ Մալխասյանցի քառահատորը հայ բառարանագրությունը հարուստ փորձ ուներ («Նոր Հայկազյան», Հ. Աճառյան, Ջախջախյան, Նորայր Բյուզանդացի), բայց եղածները ընդգրկուն չէին, մինչդեռ այս քառահատորը իր տեսակի մեջ առաջինն էր. ընդգրկում է գրաբարի, միջին հայերենի, նոր գրական լեզվի (արեւելահայ եւ արեւմտահայ տարբերակներով), հին ու նոր փոխառյալ, ինչպես նաեւ բարբառային շատ բառեր, չեն անտեսվել մինչեւ 1940-ը գործածված նորաբանությունները: 2380 տպագիր եռասյուն էջերից բաղկացած քառահատորը մեր 1500 տարվա բառապաշարի ընդգրկումն է` 120 հազար բառահոդվածով եւ դարձվածային միավորներով: Բառերի քերականական նշումների ու բացատրությունների հետ միաժամանակ բերվում են տվյալ բառերի հոմանիշներն ու հականիշները` վկայված օրինակներով:

Ինչպես այս բառարանի համար հիմք հանդիսացան «Նոր Հայկազյանը» եւ եղած մյուս բառարանները, այնպես էլ այս քառահատորը հիմք հանդիսացավ իրենից հետո կազմված բառարանների (ԳԱ լեզվի ինստիտուտ, Էդ. Աղայան եւ մյուսները):

Երկար տարիների տքնաջան աշխատանքով ստեղծված Մալխասյանցի այս բառարանը լույս տեսավ Մեծ հայրենականի տարիներին եւ արժանացավ Խորհրդային Միության պետական մրցանակի: Հրատարակվել է Մելգոնյան հիմնադրամի միջոցներով: Երկրորդ տպագրությունը կայացավ Բեյրութում` 1955-56-ին, Սիմոն Սիմոնյանի «Սփիւռք» հրատարակչության կողմից:

Հայ բանասիրության եւ բառարանագրության պատմության մեջ իր գիտական բեղմնավոր գործունեությամբ Ստ. Մալխասյանցը կմնա իբրեւ հայագիտության անխոնջ մշակ ու հայ ժողովրդի հոգեւոր մշակույթի մեծ երախտավոր:

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.Խաչատրյան
Ամենադիտված