Մեր անդարդ հասարակության դարդերը
Բլոգոսֆերա
Արեն Մանուկյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Սիրում եմ մեր անդարդ հասարակությունը: Մեր մոտ հարևանների, ուրիշների դարդն ու ցավը ավելի կարևոր են, քան սեփականը, որովհետև սեփականը դա դժբախտություն ա, որը դարերից ա գալիս ու արդեն գենետիկորեն հաստատվել ա, որ փոխել հնարավոր չի, էդ մեր ճիտին պարտքն ա, ու հետներս մինչև վերջ գալու ա: Դրա համար անիմաստ ա փորձել դեմն առնել, կամ ընդվզել. պետք ա հարմարվել, ու սերնդեսերունդ փոխանցել թե մենք ինչ դաժանությունների մեջով ենք անցել, ինչերի ենք դիմացել. ու դա դարձնել ազգային գիտակցություն, գաղափարախոսություն, հպարտանալ սեփական դարդերի մեծությամբ: Իսկ ուրիշի դարդերը հեշտ են, մերը չեն, ցավը չենք զգում ու անվերջ խոսալու թեմա են, որով ժամանակավոր մոռանում ենք սեփական դարդերը: Ու քանի որ դա լավ դեղատոմս ա սեփական դժբախտությունը մոռանալու, փորձում ենք էդ ժամանակը երկարացնել, դարձնել հավերժ, ու հա խոսալ ուրիշների դարդերից, թերություններից: Իսկ մերը.. դե մերն ինչ, մեկ ա դա կա, չենք կարա փոխենք: Ու սենց դառնում ենք ուրիշների կյանքով ապրող, իսկ մեր կյանքն անցնում ա, ու ավելի դարդոտում:
Հ.Գ. բոլորի համար գազի գնի թանկացումը դժբախտություն ա, իսկ հենց հիմա գների բարձրացման դեմ ակցիային 20 հօգի են մասնակցում: Զատո սաղ հասարակությունը ՊուԾինի բաժանվելուց ա խոսում»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան