Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ «Ինչո՞ւ այն ժամանակ չեք բացել Կարեն Կարապետյանի դուռը և ասել՝ էս ի՞նչ եք անում»
Քաղաքական
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, դիմելով փաստաբան Արամ Վարդևանյանին, անդրադարձել է 2018 թվականի ապրիլյան իրադարձություններին։
«Սասուն Միքայելյանին 2018 թվականի ապրիլի 22-ին բռնեցին փողոցում, տարան կալանքի՝ ոչ մի բանի համար։ Դուք այն ժամանակ, լծակ ունեցած վիճակում, ինչո՞ւ չեք բացել Կարեն Կարապետյանի դուռը, ասել՝ պարոն վարչապետ, էս ի՞նչ եք անում»,– ասել է Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ նախկինում ևս եղել են իրավիճակներ, երբ իշխանությունների գործողությունները քննադատության են արժանացել, սակայն որոշ պաշտոնյաներ չեն բարձրաձայնել դրանց մասին։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը