Էշթոնը Ուկրաինային կոչ է արել զերծ մնալ երկրի արևելքում ուժի կիրառումից
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԵՄ-ն կարծում է, որ Կիևի վարչակազմը պետք է զերծ մնա Ուկրաինայի արևելյան մասում ուժի կիրառումից: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մանը:
«Մենք նաև իշխանություններին կոչ ենք անում խուսափել ուժի կիրառումից, ինչը կարող է ավելի բարդացնել իրավիճակը արևելյան շրջաններում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ-ն Ուկրաինայի արևելյան շրջաններում ներգրավված կողմերին հանդարտվելու և երկխոսության միջոցով լուծումներ գտնելու կոչ է արել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու