Սլավյանսկում կրկին ռազմական գործողություններ են. կան զոհեր և վիրավորներ
Աշխարհ
Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Սալվյանկս քաղաքում կրկին ռազմական գործողություններ են սկսվել, տեղեկություններ կան այն մասին, որ զինված պայքարի արդյունքում կան զոհեր և վիրավորներ, սակայն այս փաստի առնչությամբ դեռ պաշտոնական հայտարարություն չի արվել: Այս մասին հայտնում է Regnum-ը։
Խարկով-Ռոստով մայրուղու վրա անցակետը փակ է, մեքենաները հետ են վերադառնում:
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ ապրիլի 24-ի առավոտյան ակտիվիստներին դիմադրության և հատուկ գործողությունների արդյունքում հաջողվել է հետ մղել Սլավյանսկ և Սվյատագորսկ շարժվող մի խումբ զինված մարդկանց: Մինչ այդ հարձակման էր ենթարկվել ոստիկանների անցակետը։ Ըստ նախնական տվյալների՝ միջադեպի արդյունքում զոհվել է երկու մարդ, կան վիրավորներ, որոնցից երեքի կյանքի համար բժիշկները պայքարում են։
Սլավյանսկում տեղի ունեցող լարված իրադրության մասին Ուկրաինայի իշխանությունների կողմից պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն արվել։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու