Ռուսաստանի անվտանգության ծառայություններն ակտիվ դեր են խաղում Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման հարցում. Պետդեպ
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ռուսաստանի անվտանգության ծառայություններն ակտիվ դեր են խաղում Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
Ըստ պետքարտուղարի` Կիևի իշխանություններն ի սկզբանե հակված են իրագործելու Ժնևյան համաձայնագրի բոլոր կետերը, սակայն Ռուսաստանը ոչ մի քայլ չի ձեռնարկում` Ուկրաինայի ճգնաժամի սրությունը նվազեցնելու համար:
Պետդեպարտամենտի ղեկավարը նաև հայտարարել է, որ Կիևի իշխանությունները հենց սկզբից կատարել են Ժնևի համաձայնությունները, մինչդեռ, նրա խոսքով, աշխարհը տեսնում է, որ Ռուսաստանը «ապակայունացման ուղին է բռնել»: «Եթե Ռուսաստանն այսուհետև էլ ընթանա ներկայիս կուրսով` դա ոչ միայն պարզապես սխալ կլինի, այլև թանկ նստող սխալ»,-ասել է նա: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը վերստին կոչ է արել Մոսկվային նպաստել Ուկրաինայի իրադրության լիցքաթափմանը և նախազգուշացրել է, որ «հնարավորությունների պատուհանը» փակվում է:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը նախօրյակին հայտարարել է, որ Ուկրաինայի սահմանի մերձակայքում Ռուսաստանի կողմից անցկացվող զորավարժությունները «սադրիչ են»և չեն նպաստում ճգնաժամի կարգավորմանը: Ռուս-ուկրաինական սահմանի մոտ զորավարժությունների վերաբերյալ հաղորդագրությունները «տագնապ են առաջացնում» եւ սպառնում են իրադրության ապակայունացմամբ, ասել է նա:
ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ապրիլի 24-ին հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանակից շրջաններում զորավարժություններ են սկսվել Հարավային եւ Արեւմտյան ռազմական օկրուգների զորամիավորումների մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ժնևում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության պատվիրակությունները երկարատև՝ 8 ժամ, բանակցություններից հետո ընդունեցին ժնևյան համաձայնագիրը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու