Ուկրաինայի հարավ-արևելքում իրականացվող հատուկ գործողությունը չի դադարեցվել. Ավակով
Աշխարհ
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն ապրիլի լույս 25-ի գիշերը հայտարարել է, որ հանրապետության ուժայինների կողմից երկրի հարավ-արևելքում իրականացվող հատուկ գործողությունը չի դադարեցվել` սահմանամերձ շրջանում Ռուսաստանի կողմից անցկացվող զորավարժությունների պատճառով: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ուկրաինացի զինվորականները կասեցրել են երկրի հարավ-արևելքում իրականացվող հատուկ գործողությունը երկու պետությունների միջև սահմանում սկսված ռուսական զորավարժությունների պատճառով:
«Ռուսաստանի զինված ուժերի ներխուժման սպառնալիքի կապակցությամբ հակաահաբեկչական գործողության ոչ մի դադարեցում չի եղել, ինչի մասին շտապել են հայտարարել բազմաթիվ ԶԼՄ-ներ: Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է: Ահաբեկիչները պետք է զգուշանան շուրջօրյա: Խաղաղ բնակիչները վախենալու բան չունեն»,-գրել է Ավակովը Facebook-ի իր էջում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու