Եվրամիությունն Ուկրաինային կօգնի վճարելու «Գազպրոմի» հանդեպ նրա պարտքը. Գյունտեր Էթինգեր
Աշխարհ
Եվրամիությունն Ուկաինային օժանդակություն ցույց կտա «Գազպրոմի» հանդեպ պարտքի վճարման մասով: Այս մասին հայտնել է Էներգետիկայի եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը Սլովակիայի Էկոնոմիկայի նախարար Տոմաշ Մալատինսկիի և Ուկրաինայի Էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարար Յուրի Պրոդանի հետ կայացած բանակցություններից հետո:
Նա հայտարարել է, որ գազի ռևերսի համար տարանցիկ գազատարի օգտագործումը «հնարավոր չէ առանց «Գազպրոմի» համաձայնության, քանի որ հակասում է Սլովակիայի Eustream գազափոխադրական ընկերության պարտավորագրային հանձնառություններին: Միևնույն ժամանակ Էթինգերը կարծում է, որ «փոքր որոշումը» (Վոյանի-Ուժգորոդ ուղեգծի օգտագործումը) «Գազպրոմի» հավանության կարիքը չունի: Նա հիշեցրել է, որ տվյալ ուղեգծով տարեկան կարելի է մատակարարել մինչև 10 միլիարդ խորանարդ մետր գազ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու