Գեներալ Սկիբյուկը կդառնա Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետը Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսը՝ նվիրված Մխիթար Սեբաստացու 350-ամյակին ՊՆ-ում անցկացվել է ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը Ծնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով (տեսանյութ) Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել Զինվոր է մահացել. Պենտագոն. ՌԴ-ն աջակցում է Իրանին Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվել է ևս 2 ամսով Վարդևանյան․ ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու համար Վախկոտ փոքրիկ խմբակի սրտի ԿԸՀ-ն գնաց հերթական ապօրինության, փորձում են մեկուսացնել Նարեկ Կարապետյանին․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ) Աշխարհի չեմպիոն Ռոդրին կարող է դառնալ «Ռեալի» նոր աստղը Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր 

«Կընդունին թե չեն ընդունիր՝ տարբերություն չըներ, խնդիրը իմըս է, ես պիտի պայքարեմ...»

Աշխարհ

«Կընդունին թե չեն ընդունիր՝ տարբերություն չըներ, խնդիրը իմըս է, ես պիտի պայքարեմ...». Հրանտ Դինք

Լոս Անջելեսում, ապրիլի 24 ին, «Միացյալ Հայ Երիտասարդներ» (UYA) կազմակերպությունը Հոլիվուդի «Little Armenia» փոքրիկ Հայաստան կոչվող տարածքում կազմակերպեց քայլարշավ-բողոքի ակցիա' նվիրված 1915 թվականի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Այս քայլարշավը թվով 14-րդն էր:

Հոլովուդի «Little Armenia»` փոքրիկ Հայաստան կոչվող տարածք էին դուրս եկել բազմահազար հայորդիներ` իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու ամբողջ աշխարհին, գերպետություններին, եւ հատկապես թրքական կառավարությանը, որ նա վերջնականապես գիտակցի, ճանաչի եւ ընդունի իր նախնիների կողմից կատարված Հայոց Մեծ Ցեղասպանության հանցանքի ողջ ծանրությունը:

Քայլարշավի բացումը վերապահվեց Հյուսիսիային Ամերիկայի Արեւմտյան թեմի գերաշնորհ սրբազաններ` Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին եւ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին: Նրանք իրենց Հայրապետական աղոթքով հայտարարեցին երթի բացումը:

Քայլարշավի բացման արարողությունից հետո ՝ օրվա գլխավոր բանախոսներից ՝ կոնգրեսական Ադամ Շիֆը նույնպես հայտնեց իր զորակցությունը հայ ժողովրդին ասելով, որ «թրքական կառավարությունը չի կարող շարունակել իր ժխտողական պահվածքը և պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը»: Օրվա բանախոսը անգամ իր բարեկամությունը հավաստիացնելով ևս մեկ անգամ փաստեց իր նվիրվածությունը, երբ վերջինս հանեց իր վերնաշապիկը, ցույց տալով իր վերնաշապիկի տակից հագած Ցեղասպանության նկարը պատկերված շապիկը:

Այնուհետև սկսվեց երթը:

Նշենք, որ բազմության առջևից մինչև երթի ավարտը քայլեցին հոգևոր այրերը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը ՝ հյուպատոսկան ամբողջ կազմի ուղղեկցությամբ, (ի դեպ, համայնքում առաջին անգամ նկատեցին նման դրական քայլ, որը նախկինում երբեք չի եղել) հայ և այլազգի քաղաքական գործիչներ, նշանավոր հայտնի դեմքեր, ամերիկյան կրթական համակարգի ներկայացուցիչներ, հայրենակցական միության անդամներ, «Դուքենդո» ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը ՝ իր սաների հետ և վետերաններ:

Քայլարշավի ընթացքում բազմահազար հայորդիներ անգլերենով և հայերենով վանկարկում էին. «Ամոթ Թուրքիային, պայքարելու ենք մինչև վերջ, թող երբե՛ք Ցեղասպանություն չլինի, 1915 թվականը երբե՛ք չկրկնվի» կոչերով:

Թեև եղանակը շատ շոգ էր, բայց դա չէր խանգարում, որ մարդիկ երթին մասնակցեին, քանի որ բոլորի սրտերում մեր նախնիների կրած հալածանքի վրեժն էր, որ 1915 թվականին մի ամբողջ ժողովրդի տեղահան արեցին, սպանեցին, չխնայելով ո՛չ մանուկներին, ո՛չ մեծահասակներին, ո՛չ կույս աղջիկներին, ո՛չ մայրերին, ո՛չ հղի կանանց և ո՛չ անզեն երիտասարդներին....

Նշենք, որ Հոլիվուդի Փոքրիկ Հայաստան կոչվող տարածքում երիտասարդները պատրաստել էին բեմահարթակ, որտեղից էլ երթի մասնակիցներին դիմավորեց ամերիկահայ երգչուհի Մարիա Կոզետը «Ադանա» երգով, որի կատարումը տարածվել էր, ամբողջ փոքրիկ Հայաստան կոչվող թաղամասում:

Տեղեկացնենք, որ բեմահարթակից ելույթ ունեցան օտարազգի պատկան ներկայացուցիչները , որոնք իրենց ելույթներով ևս դատապարտեցին Թուրքիայի կողմից կատարված 1915 թվականի Հայոց Մեծ Ցեղասպանության իրողության ժխտման փաստը, ավելացնելով, որ իրենք միշտ զորավիգ են լինելու հայ ժողովրդին մինչև իրենց արդար դատը: Շատ ազդեցիկ էր Հոլիվուդի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցու ՝ տեր Վիգեն քահանա Վասիլյանի ելույթը, ով իր խոսքով էլ ավելի ոգևորեց հայորդիներին ՝ մեջբերելով մեծն Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի, Ղողանջ եղեռնականից հետևյալ տողերը. « Ուզեցին մեկ հայ թողնել, և այն էլ թանգարանում», ավելացնելով, որ ...«սիրելի ժողովուրդ ահավասիկ թուրքի երազանքը չիրականացավ», ցույց տալով բազմահազար ժողովրդի ներկայությունը:

Տեղեկացնենք, որ բազմահազար հայորդիներ ցույցի ընթացքում տեղեկացան Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հայտարարությանը, որը, գրեթե այս տարի էլ չտարբերվեց անցյալ տարվա նույն մոտեցումից ի հակառան այն բանի, որ ամերիկայությունը լավ է հիշում, երբ վերջինս երդվեց ճանաչել Հայոց Ցեղասպանությունը դեռեւս որպես Իլինոյս նահանգի սենատոր եւ որպես նախագահական ընտրությունների թեկնածու: Իր արշավում նախագահ Օբաման անգամ խոստացավ քաղաքակիրթ աշխարհին եւ նրանց, ովքեր անտարբեր չեն արդարության եւ մարդու իրավունքների հանդեպ լինել հետեւողական, ասելով հետեւյալը. «Ամերիկան արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտորեն կխոսի եւ է'լ ավելի կարձագանքի բոլոր ցեղասպանություններին: Մտադիր եմ լինել հենց այ'դ Նախագահը»: Սակայն, ինչպես նշում էին բոլորը, ցավալի էր, որ Բարաք Օբաման չպահեց իր խոստումը որը նա տվեց ոչ միայն հայ համայնքին' այլեւ ամբողջ մարդկությանը:

Խոսքով հանդես եկան նաեւ «Միացյալ Հայ Երիտասարդներ» (ՄՀԵ) կազմակերպության նախագահ ՝ Արթին Արութունյանը, կազմակերպության պատասխանատուններ Միլենա Մաիլյանը և Վիլեն Խաչատրյանը:

Լոս Անջելեսի հայկական AABC հեռուստաընկերության տնօրեն Վրեժ Աղաջանյանը թվերով և փաստերով ներկայացրեց՝ թե Գերմանիան ժամանակին ինչպես է հրեա ժողովրդին միայն տեղահան լինելու համար յուրաքանչյուր անձին հարյուր հազարների գումար հասնող փողհատուցում վճարել, շարունակելով իրենց պատմական ընթացքը, իսկ, հակառակ Գերմանիայի, թրքական կառավարությունը շարունակում է մերժել պատմական իրողությունը և չի՛ փոխհատուցում ոչ միայն նյութական, տարածքային, հողային առումներով, այլ նաև չի՛ ընդունում իր նախնիների կողմից կատարված ՝ 1,5 միլիոն անմեղ մարդկային կորոստների ՝ ցեղասպանության փաստը: Բանախոսի շատ ճշգրիտ փաստարկները, երթի բազմահազար մասնակիցների հետ, պահանջով, ուղղվեցին հենց դիպուկ Թուրքիայի վարչապետ Էրդողանին, վանկարկելով « Prime minister Erdogan, its time to pay » (վարչապետ Էրդողան, ժամանակն է փոխհատուցելու):

Տեղեկացնենք, որ, Լոս Անջելեսում տարիներ շարունակ «Միացյալ Հայ Երիտասարդներ» կազմակերպության կողմից կազմակերպվող այս քայլարշավները իրենց բնույթով և մասնակիցների բազմությամբ հայկական և միջազգային լրատվամիջոցների կողմից գրանցվել են, որպես սփյուռքահայերի պամության ամենազդեցիկ և խոշորագույն քայլարշավները:

Երթը ավարտվելուց անմիջապես հետո մասնակիցները շտապեցին դեպի Մոնթեբելո քաղաքում կառուցված Ցեղասպանության կոթողի մոտ' մասնակցելու «Միացյալ Մարմնի» կազմակերպած Հայոց Մեծ Ցեղասպանության 99-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը:

Արդեն տարիներ շարունակ, Մոնթեբելո քաղաքում կառուցված հուշարձանը, կարծես թե դարձել է Հայոց Մեծ Ուխտատեղի, Արդարությունը վերագտնելու ուղի, որտեղ ամեն տարի բազմահազար հայորդիներ ներկա գտնվելով' իրենց հարգանքի տուրքն են մատուցում անմեղ զոհերի հիշատակին եւ խոստանում, որ պահանջատեր են լինելու այնքան ժամանակ, մինչև թուրք ժողովուրդը ճանաչի ու ընդունի իր նախնիների կողմից 20-րդ դարի պատմության մեջ կատարած ամենադաժան ձեւերով խոշտանգված, սպանված ու տեղահան եղած 1,5 միլիոն հայ անմեղ նահատակների առաջին ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Այնտեղ ևս ելույթ ունեցան հայ և օտար նշանավոր քաղաքական գործիչներ, Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ, Գլենդել քաղաքի նորանշանակ քաղաքապետ ՝ հարգարժան Զարեհ Սինանյանը, որոնք դատապարտեցին թրքական կառավարությանը, մերժողական դիրք ընդունելու համար:

Օրվա միջոցառումը ամփոփեց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը ՝ ով իր ազդեցիկ ելույթի ընթացքում շնորհակալություն հայտնեց օրվա բանախոսներին, իրենց ելույթների համար և նշեց, «որ ես չեմ խոսելու որպես գլխավոր հյուպատոս ՝ այլ, որպես 4 զավակի հայր: Կատարվածը ողբերգություն է, 1,5 միլիոն մարդկային կորստի ցավը դեռ մեր սրտերում է այս տարիների ընթացքում: Իմ մեծ հայրն էլ է եղել մեծ գերդաստանի միակ փրկվածը, և այդ ցավը իմ սրտում է: Այսօր, չեմ ուզում խոսել կատարվածի մասին, չեմ ուզում հետ նայել, այլ նախընտրում եմ նայել ապագային: Մեզանից շատերը այսօր մասնկացեցին երիտասարդների կազմակերպած քայլարշավին, տարածելով ՝ որ «երբեք թող չկրկնվի ցեղասպանությունը հաղորդագրությունը»:

Իր ելույթում նորանշանակ գլխավոր հյուպատոս պարոն Սարկիսովը՝ դիվանագիտորեն և շատ նրբանկատորեն արտահայտվեց, որ «....Այս հզոր երկրի՝ Միացյալ նահանգների նախագահն ու կառավարությունը չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ապագան ՝ ճանաչելով ցեղասպանությունը և ճանաչելով Արցախը: Այսօրվանից սկսած, ամբողջ տարվա ընթացքում, Ոգեկոչման տարի է: Եկեք, ոչ միայն հայերի մասին խոսենք, այլ՝ հաղորդագրություն ուղարկենք ամբողջ աշխարհին, որ երբե՛ք չլինի ցեղասպանություն, և երբե՛ք չլինի մարդկանց դեմ ոտնձգություն»:

Հատկանշական ենք համարում ավելացնել, որ Լոս Անջելեսի կրթական համակարգի պատմության մեջ, ի շնորհիվ հայ և օտար պաշտոնյանների ջանքերի' առաջին անգամ էր, որ, Գլենդել և հարակից Լա Քրասենտա քաղաքների դպրոցներում Ապրիլի 24-ը հայտարաված էր ոչ դպրոցական օր, որպեսզի աշակերտները նույնպես մասնակցեին օրվա հիշատակման միջոցառումներին:
Լոս Անջելեսի կրթական համակարգի պաշտոնյաններից Նաիրի Նահապետյանը և Արմինե Կարպետյանը խոստացան, որ պայքարելու են, որպեսզի մյուս քաղաքներում էլ ապրիլի 24-ը հայտարարավի ոչ դպրոցական օր:

Նույն օրը բողոքի ակցիա անցկացվեց Լոս-Անջելեսում թրքական հյուպատոսության շենքի առջեւ, կազմակերպությամբ' Հայ Երիտասարդաց Դաշնակցության:

Ի դեպ ՝ ողջունելի էր, որ հայկական բոլոր խանութները, սննդի օբյեկտները, տարբեր տեսակի հայկական բիզնեսները այդ օրը փակ էին:

Նշենք, որ Հայոց Մեծ Ցեղասպանության 99-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունները , լուսաբանում էին հայկական և ամերիկյան խոշորագույն հեռուստաընկերությունները:

Հ.Գ. 99 տարի է անցել Հայոց Մեծ Ցեղասպանությունից' պատմության մեջ մնալով եւ որակվելով որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն: Ցավոք, 99 տարիների ընթացքում իրողության փաստը ժխտվում է Օսմանյան Թուրքիայի կողմից, եւ այդ ժխտումը ծնունդ է տվել այլ եղեռնային արշավների' ինչպես Հրեական Հոլոքոստը, Ցեղասպանությունը Քամբոջիայում, նաեւ Ռուանդայի միլիոնավոր կյանքեր խլած Ցեղասպանությունը և այսօր Քեսաբն ու Սիրիան: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը ոչնչով չի զիջում ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշին եւ նրա վարչակազմին, օրեցօր, կարծում եմ, ավելի է իր հոգում ծանրացնում 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշատակի ցավն ու մրմունջը, գիտակցելով, որ այս շարունակաբար ժխտումը կծնի մարդկության համար նորանոր Ցեղասպանություններ:

Գայանե Մանուկյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գեներալ Սկիբյուկը կդառնա Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետըՄատենադարանում մեկնարկել է Հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսը՝ նվիրված Մխիթար Սեբաստացու 350-ամյակինՊՆ-ում անցկացվել է ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունըԾնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրըՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով (տեսանյութ) Ռուբիոն մեկնաբանել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային զենքի շուրջ բանակցություններըԶենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել Զինվոր է մահացել. Պենտագոն. ՌԴ-ն աջակցում է ԻրանինԱնդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվել է ևս 2 ամսովՎարդևանյան․ ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու համարՌուբիոն ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր հակամարտությունը անվանել է համաշխարհային աղետՎախկոտ փոքրիկ խմբակի սրտի ԿԸՀ-ն գնաց հերթական ապօրինության, փորձում են մեկուսացնել Նարեկ Կարապետյանին․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)Աշխարհի չեմպիոն Ռոդրին կարող է դառնալ «Ռեալի» նոր աստղըՍպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավորԲեզոարյան այծերի հաշվառում «Խոսրովի անտառ» պետական արգելոցումRMF24. Լեհաստանում ատելության հողի վրա կատարված հանցագործությունների թիվն աճում էԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունիցԱլավերդիում հիմնանորոգվում են բազմաբնակարան շենքերի շքամուտքերը, փոխարինվում տանիքները․ Արեն Մկրտչյան (տեսանյութ)Ընտանեկան բժիշկների աշխատավարձը համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո աճել է շուրջ 54 տոկոսովՌուբիոն հաստատել է, որ հինգշաբթի օրը կհանդիպի Լավրովի հետՏարադրամի փոխարժեքը այսօրԼավրովը կանխատեսել է Իրանի միջուկային ծրագրի գործողությունները ԱՄՆ ագրեսիայից հետոՊՆ զորամասի պահեստապետին մեղադրանք է ներկայացվել դիզվառելիքի հափշտակության համարՓրկարարները Երևանի Կորյունի փողոցում գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՀայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացումըՌուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը՝ որպես ամենամեծ միջուկային տերություններ, պետք է շարունակեն երկխոսությունըԸնդհատվեց Նարեկ Թորոսյանի կյանքի ճանապարհը․ համալսարանը ցավակցական հայտարարություն է տարածելԳագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Ոստիկանները շղթա կազմեցին՝ հատուկ Ծառուկյանի համար. նրան համակիրները ճանապարհեցին ծափերովԻրանը մեղադրել է Թրամփին նավթի գները իջեցնելու իր հայտարարություններովէ՞ս է իրավական համակարգի մակարդակը. Երեմ Սարգսյանին նախաքննական մարմինը հրավիրել է հարցաքննությանՍյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան փորձագիտական համաժողովըՄոլդովան ցանկանում է մնալ ԱՊՀ շրջանակներում կնքված 17 միջազգային պայմանագրերի անդամՔացով խփել, մեր տուն ա մտել քաղաքականությունը, Ծառուկյանն էդ ի՞նչ էր արել, որ այդպես մտաք նրա տունԿարող ա՞ գիտեն 1917 թվականն է, իրենք էլ պլաշներով չեկիստ են. Արման ԱբովյանԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերիցԼիբանանը ձգտում է վերջ դնել Իսրայելի օկուպացիայինՓաստաբան Երեմ Սարգսյանին ՔԿ են հրավիրել հարցաքննությանՔոլեջների ընդունելության հայտագրման ժամկետը երկարաձգվել էՎարդևանյան․ «Նարեկ Կարապետյանի հարցով քաղաքական թատրոն է բեմադրվում»Երեմ Սարգսյանին հեռացրել են վարույթից՝ Գագիկ Ծառուկյանի առերեսումից առաջ2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748. ՊԵԿ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել Ծովակ բնակավայրի տներից մեկի մոտ բռնկված հրդեհի տարածումըՆեթանյահուն քննարկել է Իսրայելի՝ Իրանի հետ հակամարտությանը վերադառնալու սցենարներըՏավուշում հանցագործությունների թիվը աճել էԶարմացած եմ Եզրաս արքեպիսկոպոսի հսկայական աշխատանքով, նա ամբողջությամբ նվիրվել է Աստծուն ծառայելուն. Մետրոպոլիտ ԱնտոնիՄեղրի կատարած նախորդ այցի ընթացքում արձանագրված խնդիրների մի մասը արդեն իսկ ստացել է լուծում․ ՄԻՊ Երևանում երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԿԸՀ-ն քննարկում է Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցըԼիբանանը ձգտում է վերջ դնել Իսրայելի օկուպացիային
Ամենադիտված