Իսրայելն այլեւս չի միանալու Հայոց ցեղասպանության ժխտմանը. MERETZ կուսակցության առաջնորդ
Աշխարհ
Իսրայելի MERETZ կուսակցության նախագահ Զեհավա Գալ-Օնը Հայոց ցեղասպանության ճանաչումը համարում է որպես Իսրայելի պատասխանատվություն: Ըստ նրա, Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ թե քաղաքական, այլ բարոյական հարց է:
MERETZ կուսակցության խմբակցությունը բազմիցս Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծեր է ներկայացրել Քնեսեթ, Զեհավա Գալ-Օնն ասել է, որ ինքը չի կարողանում հասկանալ, թե ինչու մինչ այժմ թուրքերը չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պարտադրականությունը:
«Որպես Հոլոքոստից փրկվածների զավակ, ես չեմ կարող լռել: Հոլոքոստի ժխտման հետեւանքները լավ հասկացող հրեա ժողովուրդը պետք է համակրանք ցուցադրի մյուս ժողովուրդների ողբերգությունների նկատմամբ: Մենք պետք է հայտարարենք, որ Իսրայելն այլեւս չի միանալու Հայոց ցեղասպանության ժխտմանը», -հայտարարել է MERTZ-ի առաջնորդը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)