Կլիչկոն` Կիևի քաղաքապետի թեկնածու
Աշխարհ
ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ юիտալի Կլիչկոն փաստաթղթեր է ներկայացրել Կիևի տարածքային ընտրական հանձնաժողովին քաղաքապետի պաշտոնի թեկնածու գրանցվելու համար: Այդ մասին հաղորդել է «Ուկրինֆորմը»՝ հղում անելով քաղաքական գործչի մամուլի ծառայությանը:
«Փաստաթղթեր եմ ներկայացրել ընտրական հանձնաժողովին: Կանխատեսում են, որ շատ մրցակիցներ են գրանցվելու, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի Կիևի զարգացման ծրագիրը: Բայց գլխավորը թիմն է, որը կկարողանա ստանձնել պատասխանատվությունը և այս ոչ դյուրին ժամանակներում իրականացնել այն բարեփոխումները, որոնց մարդիկ վաղուց են սպասում: Մեր ամենագլխավոր խնդիրն է իրականացնել կիևցիների ակնկալիքները»,-նշել է Վիտալի Կլիչկոն` փաստաթղթերը հանձնելուց հետո, լրագրողներին տված մեկնաբանության մեջ:
Կլիչկոն նշել է, որ Կիևը մեծ ներուժ ունի, և բոլոր այն բարեփոխումները, որոնք պետք է անցկացվեն երկրում, սկսվելու են հենց մայրաքաղաքից:
Հիշեցնենք, որ Կիևի քաղաքագլխի ընտրությունները կկայանան մայիսի 25-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու