LifeNews-ի առևանգված լրագրողը կապ է հաստատել
Աշխարհ
LifeNews հեռուստաընկերության լրագրողը, որին իր գործընկերոջ հետ Ուկրաինայում առևանգվել էր անհայտ դիմակավորված անձանց կողմից, կապ է հաստատել և հայտնել, որ այս գործողությունը վերահսկվում էին Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցիչների կողմից:
«Մեզնից վերցրել են մեր սարքավորումներն ու հեռախոսները, որից հետո մեզ նստեցրել են մեքենան և տարել անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ անհայտ ուղղությամբ: Նրանք ասացին, որ Ուկրաինայի տարածքում մեր ներկայությունն սպառնում է իրենց երկրի ամբողջականությունն ու անվտանգությունը»,-հայտնում է Յուլիա Պուստոպլեսնովային:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ուկրաինայի Դոնեցկի մարզում 30 դիմակավորված անձինք առևանգել են LifeNews-ի լրագրող Յուլիա Պուստոպլեսնովային և օպերատոր Միխայել Պուդովկինին: Հեռուստաընկերության աշխատակիցները պատրաստվում էին հարցազրույց վերցնել ակտիվիստ Տոպազից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու