Կիևը կրճատում է իր ներկայությունն ԱՊՀ-ում և հետ կանչում մշտական ներկայացուցչին
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինան կրճատում է իր ներկայությունը ԱՊՀ գործադիր կոմիտեում և հետ է կանչում իր մշտական ներկայացուցիչ Իվան Բունեչկոյին: Այդ մասին հայտնել է Բունեչկոն:
«Իմ` հետ կանչման հրաման կա: Իմ պարտականությունները կկատարի խորհրդականը»,- ասել է Բունեչկոն: Բունեչկոն պարզաբանել է, որ Կիև է վերադառնում` իր դիվանագիտական առաքելության ավարտի հետ կապված, սակայն Ուկրաինան չի պատրաստվում իրեն փոխարինող ուղարկել:
Ավելի վաղ, պաշտոնական Կիևը հայտարարել է, որ հրաժարվում է 2014 թվականին ԱՊՀ-ն նախագահելուց, ինչից հետո Բելառուսն իր վրա է վերցրել նախագահողի ֆունկցիաները:
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյը, ով այդ պաշտոնում նշանակվել է իշխանափոխությունից հետո, հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր է հրաժարվել նաև ԱՊՀ-ին անդամակցությունից:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)