G7-ը ծրագրում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Աշխարհ
G7-ի երկրների առաջնորդները պայմանավորվել են ավելի արագ և հստակ գործել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«G7-ը (ԱՄՆ, Գերմանիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա և Կանադա) պատրաստ է ուժեղացնել պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի` հաշվի առնելով հաջորդ ամիս Ուկրաինայում խաղաղ ընտրություններ ապահովելու անհրաժեշտությունը»,-ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ G7-ը պատրաստ է ավելի լայն պատժամիջոցների ներմուծման՝ ներառյալ ռուսական տնտեսության տարբեր ոլորտների դեմ միջոցառումները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծրագրում է է բանակցել ԵՄ երկրների մի շարք ղեկավարների հետ, որպեսզի ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայի իրավիճակի հետ կապված:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու