Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների նկատմամբ 240 քրեական գործ է հարուցվել
Աշխարհ
Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների նկատմամբ 240 քրեական գործ է հարուցվել, որոնցով 177 մարդ մեղադրյալ է հանդիսանում: Այս մասին շրջանների դատախազների հետ խորհրդակցությանը հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին:
Նրանցից 94-ի նկատմամբ, որոնց թվում ՌԴ չորս քաղաքացի, դատական կարգով խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Մախնիցկին նշել է նաև, որ երկրի հարավ-արևելքում մարդկանց զանգվածային անկարգությունների դրդելը, վարչական շենքերի գրավումը, ուժային կառույցներին դիմադրելը դիտարկվում է` որպես «հանցագործություն պետության նկատմամբ» և պահանջում է իրավական գնահատական տալ նմանօրինակ անօրինական գործողություններից յուրաքանչյուրին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ