Քննարկվում է խորհրդարանին նախագահ ընտրելու լիազորությամբ օժտելու հարցը. Տիմոշենկո
Աշխարհ
Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն «Шустер LIVE» հաղորդման ընթացքում հայտարարել է, որ խորհրդարանում քննարկվում է նախագահ ընտրելու լիազորությունը Գերագույն ռադային փոխանցելու հարցը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Այժմ քննարկման է դրվել խորհրդարանին նախագահ ընտրելու լիազորությամբ օժտելու հարցը»,-ասել է Տիմոշենկոն` «Шустер LIVE» հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադան որոշում է ընդունել մայիսի 25-ին նշանակել արտահերթ նախագահական ընտրություններ, որի մասնակցում է 23 թեկնածու:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ