Տուրչինովը հրահանգել է ապահովել լրագրողների անվտանգությունը` հատուկ գործողությունների ժամանակ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ՆԳՆ-ին ու Անվտանգության ծառայությանը հրահանգել է ապահովել լրագրողների անվտանգությունը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Այս հրամանը հիմնականում առնչվում է Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում տարվող հակաահաբեկչական գործողությունը լուսաբանող լրագրողներին:
Նախօրեին ռուսական մի շարք հեռուստաալիքների գլխավոր խմբագիրներ դիմում են ստորագրել, որում միջազգային կառույցներից՝ այդ թվում ՄԱԿ-ից և ԵԱՀԿ-ից, պահանջել են պաշտպանել Ուկրաինայում աշխատող լրագրողների իրավունքները:
Հիշեցնենք, որLifeNews հեռուստաալիքը հայտնել է Ուկրաինայի Դոնեցկի շրջանում իր նկարահանող խմբի վրա հարձակման մասին։ Դաշնայնացման կողմնակիցների շարքերում ականատեսներին հղումով, LifeNews-ը հայտնում է, որ լրագրողներ Յուլյա Պուստոպլեսնովայի և Միխայիլ Պուդովկինի վրա դիմակներով 30 մարդ է հարձակվել, երբ նրանք գնալիս են եղել ռուսամետ ակտիվիստի հետ հարցազրույցի:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու