Վրացի ազգայնականներին պատրաստում են Ուկրաինայում ռուսամետ ակտիվիստների դեմ պայքարելու համար․ ԶԼՄ-ներ
Աշխարհ
Վրացի ազգայնականներիը սկսել են հավաքագրել Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով « Известия» պարբերականին։
Ըստ հրապարակման՝ անհրաժեշ են կամավորներ, ովքեր կմասնակցեն Ուկրաինայում ռուսամետ ակտիվիստների դեմ իրականացվող ռազմական գործողություններին, որը հովանավորում է Ֆինլանդիայում թաքնվող, Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի գլխավոր թիկնապահի կողմից։ Ըստ թերթի աղբյուրների՝ հավաքագրումը տեղի է ունենում հիմնականում Թբիլիսիում՝ տեղի ազգայնականների գլխավորությամբ։
«Հավաքագրման ֆինանսավորումը տեղի է ունենում Վրաստանի հասարակական կազմակերպություններ՝ «Ազատ գոտի» և «Միասնական ազգային շարժում» կուսակցությունների միջոցով», - ընդգծում է թերթը։
Ինչպես հայտնում է աղբյուրը, հավաքագրում են հիմնականում երիտասարդներին, ովքեր դեռ կողմնորոշված չեն իրենց քաղաքական հայացքներում, կամ նրանց, ովքեր ատում են Ռուսաստանը և մոտ են կանգնած արմատական խմբերին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու