Օբաման առայժմ մերժվում է. ԵՄ-ն չի պատրաստվում տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ
Աշխարհ
Եվրոպան բացառում է ներկայիս հանգամանքներում Ռուսաստանի նկատմամբ առևտրատնտեսական պատժամիջոցների կիրառումը: Եվրոպան նման պատժամիջոցներ կիրառելու մասին կմտածի մի դեպքում՝ եթե ռուսական զորքերը հայտնվեն Ուկրաինայի արևելյան շրջաններում կամ դրա վերաբերյալ անհերքելի տեղեկություններ հայտնվեն: Այդ մասին հայտարարել է Արևմտյան Եվրոպայի պետություններից մեկի դիվանագիտական ներկայացուցիչը: Նա նշել է, որ Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքներն անհիմն են: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Եվրոպային առաջարկել էր համատեղ որոշումներ ընդունել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ այդ միջոցների ազդեցությունն առավել մեծ կլինի, եթե Ամերիկան միայնակ չգործի:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)