Լամբերտո Զանյերը չի ժամանի Կիև. ԵԱՀԿ-ն հերքում է
Աշխարհ
Սլավյանսկում ձերբակալված զինվորական դիտորդների իրավիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ-ն:
Եվրոպայի անվտանգության և համագործակության կազմակերպությունը՝ ԵԱՀԿ-ն հերքել է Գերագույն ռադայի կողմից Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար նշանակված Անդրեյ Դեշչիցայի հայտարարությունն այն մասին, թե ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը պատրաստվում է Կիև այցելել. «Գլխավոր քարտուղարը Կիև չի ժամանում»,-կազմակերպության մամուլի ծառայությունից հայտնել են ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Նշենք, որ Դեշչիցան ավելի վաղ հայտարարել էր, որ ԵԱԿՀ զինվորական դիտորդների ազատ արձակելու հարցը մնում է չլուծված և դրա լուծման համար Կիև կժամանի Զանյերը: Այսօր Սլավյանսկում կայացել է մամուլի ասուլիս, որին մասնակցել են նաև ԵԱՀԿ անդամ-երկրների զինվորական միջազգային դիտորդների՝ ձերբակալված խմբի անդամները: Նրանցից մեկը հայտարարել է, որ դիտորդները ոչ թէ գերիներ են, այլ քաղաքապետ Պոնոմարյովի հյուրերը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու