ԱՄՆ-ն և ԵՄ-ն տարաձայնություններ ունեն ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում
Աշխարհ
ԱՄՆ-ն և ԵՄ-ն, չնայած Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կարգավորելու ջանքերին, լուրջ տարաձայնություններ ունեն, և Վաշինգտոնը կարող է անցնել գործի՝ անտեսելով եվրոպացիներին: Այս մասին հայտնում է ria.ru-ն` վկայակոչելով New York Times-ին։
Ըստ թերթի՝ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2012թվականին կազմել է մոտ 370 մլրդ դոլար, իսկ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև նույն ժամանակահատվածում՝ մոտ 26 մլրդ դոլար։ Այսինքն՝ ԱՄՆ-ն փաստացի ավելի քիչ է ռիսկի դիմում Ռուսաստանի Դածնության դեմ պատժամիջոցներ կիրառելով, քան ԵՄ-ն։
Հրատարակությունը գրում է, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն Սպիտակ տանը կայացած խորհրդակցություններում կոչ էր անում ավելի զուսպ դիրք բռնել պատժամիջոցների հարցում: «Նա պնդում էր, որ, թեպետև գործել հարկավոր է, առանց եվրոպական աջակցության ընդլայնված պատժամիջոցները կվնասեն ամերիկյան բիզնեսի շահերին և ցանկալի ազդեցությունը չեն ունենա Ռուսաստանի վրա»,- նշում է New York Times-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ G7-ի երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ճապոնիան, հայտարարել էին, որ մեղադրում են Ռուսաստանին Ուկրաինայի վերաբերյալ ժնևյան համաձայնագրի կետերը չիրագործելու համար և սպառնացել են նոր պատժամիջոցներով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու