Ուկրաինայի իրավապահ մարմիններում «վիթխարի կադրային զտում» կիրականացվի. Ավակով
Աշխարհ
Ուկրաինայի արևելքում ոստիկանությունը զգալի չափով պատրաստ չէ կատարելու իր պարտականությունները, ուստի իշխանությունները մեծ կադրային զտում են սկսել իրավապահների շրջանում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Մենք խնդիրներ ունենք ոստիկանության կողմից իր պարտականությունների կատարման որակի հարցում, այդ թվում նաև երկրի արևելքում: Բայց դա չի նշանակում, թե ոստիկանությունն անցել է որևէ մեկի վերահսկողության տակ, դա նշանակում է, որ նրա զգալի մասը ֆունկցիոնալ առումով պատրաստ չէ կատարելու իր պարտականությունները»,- հայտարարել է ՆԳ նախարարության ղեկավարն «Ինտեր» հեռուստաալիքի «Մանրամասնություններ» ծրագրի եթերում:
Նրա խոոսքով՝ այս առնչությամբ իրավապահ մարմիններում կանցկացվի վիթխարի կադրային զտում, մի քանի ստորաբաժանումներում այն արդեն սկսվել է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)