ԱՄՆ-ի Արկանզասի և Օկլահոմայի նահանգներում աճում է տոռնադոյի զոհերի թիվը
Աշխարհ
ԱՄՆ-ի Արկանզասի նահանգում տոռնադոյի զոհերի թիվը հասել է 11-ի, ևս մեկը զոհվել է Օկլահոմայի նահանգում, տեղեկացնում են տեղական իշխանությունները:
Տարերքից տուժած շրջաններում լրջորեն վնասվել են մեծ թվով շենքեր: Փրկարարները և տեղի բնակիչների թվից կամավորները ստուգում են տները, որպեսզի գտնեն նրանց, ովքեր շտապ բուժօգնության կարիք ունեն: Կանզասի նահանգի խոշորագույն ավտոմայրուղում խախտված է տրանսպորտի երթևեկությունը. վնասվել են մի քանի բեռնատարներ ու մարդատար ավտոմեքենաներ, դրանց մի մասը շրջվել է:
Փոթորկի ընդարձակ ճակատն ընդգրկել է ԱՄՆ-ի մի շարք կենտրոնական, հարավային ու հյուսիսային նահանգներ: Հնարավոր մրրիկների ու տոռնադոների մասին նախազգուշացումներ են հայտարարվել, մասնավորապես, Կանզասի, Միսուրիի, Միսիսիպիի, Նեբրասկայի, Այովայի, Արկանզասի, Օկլահոմայի, Տեխասի և Լուիզիանայի նահանգներում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)