Վաշինգտոնն այսօր կհայտարարի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին. Օբամա
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հավաստել է, որ Վաշինգտոնն ապրիլի 28-ին կհայտարարի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ կապված Ուկրաինայի իրադրության հետ: Այս մասին հայտնել է ria.ru-ն:
«Այո, այսօր հայտարարություն է արվելու: Պատժամիջոցները հիմնված կլինեն արդեն կիրառվողների վրա: Մենք կներկայացնենք այն անձանց ու ընկերությունների ընդլայնված ցուցակը, որոնց վերաբերվելու են պատժամիջոցները: Դրանք ընդգրկում են պաշտպանության ոլորտի բարձր տեխնոլոգիաների արտահանման մի քանի ոլորտներ, ինչը, մեր կարծիքով, հնարավոր չէ իրականացնել ներկա պայմաններում»,- ասել է Օբաման՝ Մանիլայում կայացած մամուլի ասուլիսում:
Նա նշել է, որ պատժամիջոցները չեն վերաբերի անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)