Ուկրաինա զենք ուղարկելու որևէ պատճառ չեմ տեսնում. Օբամա
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ Ուկրաինա զենք ուղարկելու որևէ պատճառ չի տեսնում և կարծում է, որ պատժամիջոցներն ավելի արդյունավետ դեր կարող են խաղալ Ուկրաինայում հակամարտության չեզոքացման համար:
«Ինչ վերաբեվում է Ուկրաինայում տիրող իրավիճակին, մեզ հաջողվել է ինչ-որ չափով համախմբել միջազգային հանրությանը՝ Ռուսաստանի վրա դիվանագիտական ճնշում գործադրելու հարցում: Մեզ էլ ի՞նչ է մնում անել: Մի՞թե, ինչ-որ մեկը մտածում է, որ Ուկրաինային հավելյալ զինամթերք մատակարարելով, մենք կարող ենք դիմակայել ռուսական զորքերին»,-այս մասին հայտնել է Օբաման:
Հիշեցնենք, որ ավելի վաղ G7-ի երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ճապոնիան, հայտարարել էին, որ մեղադրում են Ռուսաստանին Ուկրաինայի վերաբերյալ ժնևյան համաձայնագրի կետերը չիրագործելու մեջ և սպառնում նոր պատժամիջոցներով:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ