Տուրչինովը Ղրիմն «օկուպացված տարածք» ճանաչելու մասին օրենք է ստորագրել
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ստորագրել է «Ուկրաինայի՝ ժամանակավոր օկուպացված տարածքում քաղաքացիների իրավունքների և ազատությունների և իրավական ռեժիմի ապահովման մասին» օրենքը: Այդ մասին հաղորդում է Տուրչինովի մամուլի ծառայությունը։
Այս օրենքը Գերագույն ռադան ընդունել էր երկրորդ ընթերցմամբ, որի օգտին քվեարկել էր 228 պատգամավոր: Օրենքի համաձայն` ժամանակավորապես օկուպացված տարածքները ճանաչվում են որպես Ուկրաինայի անքակտելի մաս, որոնց վրա տարածվում են Ուկրաինայի Սահմանադրությունն ու օրենքները:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին կայացած հանրաքվեի արդյունքներով` Ղրիմն առանձնացել է Ուկրաինայից և ընդգրկվել Ռուսաստանի Դաշնության կազմում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու