Մահափորձ է կատարվել Խարկովի քաղաքագլուխ Գենադի Կեռնեսի դեմ
Աշխարհ
Մահափորձ է կատարվել Խարկովի քաղաքագլուխ Գենադի Կեռնեսի դեմ: Այս տեղեկատվությունը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Խարկովի քաղաքային խորհրդի մամուլի ծառայության փոխղեկավար Իրինա Կուցրպենկոն:
«Մենք հաստատում ենք հարձակման բուն փաստը, ոչ մի այլ մանրամասն առայժմ հայտնի չէ»,-ասել է նա:
Ավելի վաղ Խարկովի քաղխորհրդի կայքում հաղորդագրություն էր հայտնվել Կեռնեսի դեմ կատարված մահափորձի մասին: Դրանում ասվում էր, որ նա հրազենային վերք է ստացել մեջքին: «Այժմ նա գտնվում է վիրահատական սեղանին: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Մարտի 13-ին Կիևի Պեչորյան շրջանային դատարանը Գենադի Կեռնեսի համար որպես խափանման միջոց էր նշանակել տնային կալանքը նրա նկատմամբ քրեական գործ հարուցվելու կապակցությամբ: Քաղաքագլուխը մեղադրվում է սպանության սպառնալիքի, կտտանքների և մարդկանց առևանգումների մեջ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ