Սլավյանսկում մոտ 40 մարդ գերի է պահվում. ՈւԱԾ
Աշխարհ
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Սլավյանսկում Ուկրանայի դաշնայնացման կողմնակիցներն ուժով պահում են մոտ 40 մարդու: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Ըստ մեր տվյալների՝ Սլավյանսկում գերի է պահվում մոտ 40 մարդ»,- ասել է ՈւԱԾ-ի մամուլի կենտրոնի ղեկավար Մարինա Օստապենկոն:
Հիշեցնենք, որ մարտից Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում, երկրի դաշնայնացման կոչով հանրահավաքներ են անցկացվում: Այժմ ակցիաների թեժ կետերը Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքներն են, որտեղ Կիևն ուժ է կիրառում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ