ԱՄՆ-ն հայտնել է ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ ընդունելու մասին
Աշխարհ
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ, որը կապված է Ուկրաինայում տիրող լարված դրության հետ: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի քարտուղարությունը: Այս մասին հայտնել է itar-tass-ը:
Այս անգամ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել 7 պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնցից երկուսը ներկայացնում են Ռուսաստանի նախագահի մտերիմ շրջապատը: Պատժամիջոցներ են կիրառվել նաև ռուսական 17 ընկերության նկատմամբ: ԱՄՆ-ի առևտրի նախարարությունն իր հերթին հավելյալ սահմանափակումներ է կիրառել այդ ընկերություններից 13-ի նկատմամբ:
Ըստ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հայտարարության՝ ցուցակում տեղ են գտել Օլեգ Բելավենցևը, Սերգեյ Չեմեզովը, Դմիտրի Կոզակը, Եվգենի Մուրովը, Ալեքսեյ Պուշկովը, Իգոր Սեչինը, Վյաչեսլավ Վոլոդինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու