Յանուկովիչն իր շրջապատի հետ Ռուսաստան է տարել մոտ 32 մլրդ դոլար. Ուկրաինայի դատախազություն
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք թաքնվում են Ռուսաստանում, այդ երկիր են տարել առնվազն 32 մլրդ դոլար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին։
«Այժմ Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես թաքցնում է հանցագործներ Յանուկովիչին, Պշոնկային, Զախարչենկոյին՝ չընդունելով նրանց մեղքը: Ուկրաինայի հետ համագործակցում են բոլոր պետությունները, բացի Ռուսաստանից: Ըստ վերջին օպերատիվ տվյալների՝ միայն Ռուսաստան է տարվել առնվազն 32 միլիարդ ամերիկյան դոլար»,- նշել է Գլխավոր դատախազության ղեկավարը:
Նրա խոսքով՝ օգնության վերաբերյալ Ուկրաինայի խնդրանքներին արձագանքել են Ավստրիան, Լիխտենշտեյնի իշխանությունը, Շվեյցարիան: Մասնավորապես, շվեյցարական կողմի տվյալներով՝ 2012 թվականի վերջի դրությամբ Շվեյցարիայի բանկերի հաշիվներում եղել են ուկրաինական ծագման 2 միլիոն դոլարի միջոցներ:
Մախնիցկին վստահ է, որ այդ միջոցներից են ֆինանսավորվում Ուկրաինայի արևելքում անջատողականները։
«Այդ խնդիրն անմիջականորեն կապ ունի Ուկրաինայի քաղաքացիների և իրավապահ մարմինների և դատական համակարգի միջև վստահության վերականգնման հետ»,- ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու