Խարկովի՝ ծանր վիրավորված քաղաքապետին ինքնաթիռով բուժման են ուղարկել Իսրայել
Աշխարհ
Խարկովի՝ ծանր վիրավորված քաղաքապետ Գենադի Կեռնեսին անցած գիշեր բուժման են ուղարկել Իսրայել: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Խարկովի քաղաքային խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Իրինա Կուցենկոն:
Նրա խոսքով՝ ապրիլի 28-ի ուշ երեկոյան ժամանել են իսրայելացի բժիշկներ, որոնք պնդել են՝ Կեռնեսին բուժվելու տեղափոխել Իսրայել: «Ժամը 3:20-ին (Երեւանի ժամանակով ժամը 4:20-ին) ինքնաթիռը մեկնել է Խարկովի օդանավակայանից»,- նշել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Ապրիլի 28-ին Կեռնեսը հրազենից վիրավորվել էր Խարկովի Բելգորոդսկոյե խճուղում վազելիս:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ