«Բարի գիշեր, Մալայզիա 370». անհետացած ինքնաթիռի նոր մանրամասները
Աշխարհ
Հնդկական օվկիանոսում անհետացած Boeing 777 ինքնաթիռը, որը МН370 չվերթով Կուալա Լումպուրից մեկնում էր Պեկին, կարծես թե նոր բացահայտումներ է խոստանում: Սակայն ինքնաթիռում գտնվող ուղևորների հարազատները շարունակում են իրենց վրդովմունքն արտահայտել իշխանություններին՝ հայտնելով, որ տրամադրած տեղեկությունները հաճախ են հակասական լինում և ոչ մի հստակություն չեն պարունակում: Այս մասին հայտնում է CNN-ը:
Բայց ապրիլի 29-ին Մալազիայի իշխանությունները հայտնլ են, որ Boeing 777-ի օդաչուի խցիկից ստացված վերջին ձայնային հաղորդագրությունը եղել է հետևյալը. «Բարի գիշեր, Մալայզիա 370»:
Ենթադրվում է, որ այս արտահայտությունն արվել է ինքնաթիռի օդաչուի կողմից:
Անհետացած օդանավի ուղևորների հարազատները մեղադրում են իշխանություններին` իրենց ապատեղեկատվություն հաղորդելու համար, քանի որ շաբաթներ առաջ Մալայզիայի իշխանություններն ասել էին, որ վերջին հաղորդագրության մեջ ասվել է, որ ամեն ինչ լավ է, բարի գիշեր: Սակայն այս նախադասությունն ավիացիոն ռադիոհաղորդակցության «կանոններից» դուրս է:
Այս երկու հակասական հաղորդագրությունների մասին դեռևս ոչ մի բացատրություն չի տրվել: Իշխանությունները փորձում են պարզել՝ հրամանատարի՞, թե՞ օդաչուի խոսքերն են եղել:
Հիշեցնենք, որ Boeing 777 ինքնաթիռը, որը МН370 չվերթով Կուալա Լումպուրից մեկնում էր Պեկին, ռադարներից անհետացել էր լույս մարտի 8-ին։ Ինքնաթիռում եղել է 239 մարդ՝ 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու