ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանում է Կիև
Աշխարհ
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը Կիև կժամանի ապրիլի 30-ին: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան:
«ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի գրաֆիկը դինամիկորեն փոխվում է: Նա Կիևում կլինի արդեն ապրիլի 30-ին»,- Դեշչիցայի խոսքը մեջբերել է ուկրաինական ՈւՆԻԱՆ գործակալությունը:
Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատարն ավելի վաղ արդեն հայտնել էր այն մասին, որ Զանյերը Կիև կժամանի ապրիլի 27-ին: Այն ժամանակ այդ տեղեկատվությունը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հարցմանն ի պատասխան հերքել էր ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու