Ուկրաինայի ԱԳՆ-ում ԱՊՀ-ն որակել են անարդյունավետ և անգործունակ կազմակերպություն
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ) «անարդյունավետ և անգործունակ կազմակերպություն» դուրս եկավ Ուկրաինայում ստեղծված իրադրության համատեքստում: Այդ մասին ապրիլի 29-ին Կիևում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել Է Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Դանիիլ Լուբկովսկին:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունում ԱՊՀ-ում Ուկրաինայի գործունեությունը գնահատում են «որպես որևէ օգտակար արդյունք չտվող»:
Լուբկովսկին հավելել է, որ ԱՊՀ-ի շրջանակներում Կիևի համագործակցության հնարավոր դադարեցման վերաբերյալ որոշումը կարող Է ընդունել երկրի խորհրդարանը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ