ԵԱՀԿ առաքելությունն Ուկրաինայի հարավ ուղարկելը Կիևի իշխանությունների սադրանքն է. Չուրկին
Աշխարհ
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը չի բացառել, որ Կիևի իշխանությունների կողմից ԵԱՀԿ երկրների դիտորդներին Ուկրաինայի հարավ-արևելք ուղարկելը եղել է սադրանք՝ կազմակերպված Կիևի իշխանությունների կողմից: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Սա Կիևի իշխանությունների կողմից կազմակերպված կա′մ սադրանք է, կա′մ «հիմարություն»,- հայտնել է Չուրկինը:
Օրեր առաջ Սլավյանսկում անջատողականների կողմից ձերբակալված էին ԵԱՀԿ երկրներից սպաները, որոնցից մեկը, սակայն, ազատ է արձակվել հիվանդության պատճառով:
«Ինչպե՞ս կարելի էր ռազմական հյուրերին նստեցնել ավտոբուս և առանց համապատասխան համաձայնության, առանց նրանց կարգավիճակը հաստատող փաստաթղթերն ուղարկել մի մարզ, որը վերահսկում են ինքնապաշտպանության ուժերը»,- ավելացրել է Չուրկինը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ