ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարն ավարտել է մեկօրյա այցն Ուկրաինա
Աշխարհ
ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերն ավարտել է մեկօրյա աշխատանքային այցը Կիև, որը ձեռնարկվել էր Սլավյանսկում կազմակերպության զինվորական տեսուչների ձերբակալման կապակցությամբ: Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի հայտարարության մեջ:
«Այցի նպատակը անձամբ տեղեկատվություն ստանալն էր երկրի իրադրության վերաբերյալ, այդ թվում՝ Սլավյանսկում ԵԱՀԿ-ի մի շարք պետությունների զինվորական տեսուչների և նրանց ուղեկցող ուկրաինացիների ձերբակալման մասին»,-նշվում է փաստաթղթում:
Կիևում Զանիերը հանդիպում է ունեցել Ուկրաինայում ԵԱՀԿ-ի մի խումբ ներկայացուցիչների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Էրթուգրուլ Ապականի հետ, և բանակցություններ վարել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Դեշչիցայի հետ հանդիպմանը ներկա են եղել ապրիլի 17-ին Ժնևի համաձայնագրի կնքմանը մասնակցած կողմերի ներկայացուցիչները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու