Արքայազն Հարին բաժանվել է ընկերուհուց
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա ընկերուհին՝ Քրեսիդա Բոնասը, բաժանվել են երկու տարվա հարաբերություններից հետո: Այդ մասին հայտնել է զույգին մտերիմ մի աղբյուր, որի խոսքը մեջբերում է The Huffington Post-ը: «Շատ ցավալի է, որ նրանք խզել են հարաբերությունները: Բայց նրանք դա արել են հոժարաբար և որոշել են գնալ յուրաքանչյուրն իր ճանապարհով»,- ասել է աղբյուրն՝ ընդգծելով, որ նրանք մնացել են լավ բարեկամներ:
Վերջին ժամանակներս զույգին հաճախ էին միասին տեսնում զանազան հասարակական միջոցառումների ընթացքում և հանգստանալիս, նրանց համար մոտալուտ նշանադրություն էին գուշակում:
Խզման պատճառներից մեկը համարվում է աղջկա կարիերան, որի վրա պետք է կենտրոնանա 25-ամյա Բոնասը: Անցյալ տարի նա ավարտել է Լոնդոնի կոնսերվատորիայի ժամանակակից պարի մեկամյա դասընթացը:
Բոնասի ընտանիքն ազգակցություն ունի Մեծ Բրիտանիայի Էդուարդ VII թագավորի հետ: Նրա քույրը՝ Իզաբելան, որը հանդիպում էր արքայազն Ուիլյամի հետ, այժմ ամուսնացած է Virgin Group-ի ղեկավար Ռիչարդ Բրենսոնի որդու հետ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու