Տուրչինովն Ուկրաինայի շրջանների ղեկավարներին կհրավիրի խորհրդակցության
Աշխարհ
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն ապրիլի 30-ին մտադիր է բոլոր շրջանների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացնել: Այդ մասին հաղորդվում է Տուրչինովի պաշտոնական կայքում:
«Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի նախագահությամբ կկայանա խորհրդակցություն, որին կմասնակցեն շրջանների ղեկավարները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Ուկրաինայի արևելյան շրջաններում լարված մթնոլորտը չի դադարում. Գորլովկա քաղաքում Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցները գրավել է քաղաքային խորհրդի և մարզային ոստիկանության շենքը: Այս մասին հայտնում է ուկրաինական տեղեկատվական պորտալ «Остров»-ը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ