Լավրովը Հավանայում հանդիպում է ունեցել Ֆիդել Կաստրոյի հետ
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հավանայում հանդիպում է ունեցել կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ: Այդ մասին հայտնել են ՌԴ-ի ԱԳՆ-ում՝ ամփոփելով հանրապետություն նախարարի այցի արդյունքները:
«Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարին ընդունել է Կուբայի Պետական խորհրդի և Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն, նա նաև բանակցություններ է վարել հանրապետության արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսի հետ,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:- Ոչ պաշտոնական զրույց է տեղի ունեցել կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ»:
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Կուբայի ղեկավարությունը «հավաստել է իր աջակցությունը Ռուսաստանի դիրքորոշմանն Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ, կտրականապես դեմ է արտահայտվել «երկակի ստանդարտներին» և պատժամիջոցներին», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու