Շրի Լանկայում ավելի քան 70 մարդ է տուժել մարդատար գնացքների բախման հետևանքով
Աշխարհ
Մարդատար երկու գնացքներ են ապրիլի 30-ի առավոտյան բախվել Շրի Լանկայի Հյուսիսարևմտյան նահանգի տարածքում, հոսպիտալացվել է առնվազն 75 մարդ, տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ներին:
Միջադեպը տեղի է ունեցել Պոտուհերա քաղաքի մոտ: Տուժածներից առնվազն հինգն օրհասական վիճակում են:
Վթարը մասամբ խաթարել է երկաթուղային հաղորդակցությունը շրջանում: Իշխանությունները հետաքննություն են սկսել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)